B2B Lead Generation Specialist
hitarget.ai | 360º AdTech solutions · Erevan
Job description
HiTarget-ը փնտրում է B2B Lead Generation SpecialistԿարողանո՞ւմ եք գտնել ճիշտ մարդկանց, կապ հաստատել որոշում կայացնողների հետ և առաջին շփումը վերածել գործնական հանդիպման։ Միացե՛ք HiTarget-ի թիմին՝ ընդլայնելու հաճախորդների բազան Հայաստանում։Ձեր հիմնական պարտականությունները՝Ուսումնասիրել շուկան, գտնել պոտենցիալ հաճախորդների խոշոր ընկերությունների շրջանում և ինքնուրույն ձևավորել կոնտակտների բազա։Կապ հաստատել որոշում կայացնող անձանց հետ։Բացահայտել հաճախորդների գովազդային կարիքներն ու համագործակցության հնարավորությունները։Ներկայացնել HiTarget հարթակի հիմնական հնարավորությունները և հետաքրքրություն ձևավորել հետագա քննարկման նկատմամբ։Կազմակերպել հանդիպումներ և հաճախորդի մասին հավաքագրված տեղեկությունը փոխանցել վաճառքի պատասխանատուին։Կապ պահպանել պոտենցիալ հաճախորդների հետ մինչև հանդիպումը, թարմացնել տվյալները և ապահովել լիդգեներացիայի համաձայնեցված ցուցանիշները։Մեր ակնկալիքները՝Աշխատանքային փորձ B2B վաճառքի, թվային գովազդի կամ IT ոլորտում։Նոր հաճախորդների ինքնուրույն որոնման և գործնական կապերի հաստատման փորձ։Սառը զանգերի, գործարար նամակագրության և LinkedIn-ի միջոցով հաճախորդների ներգրավման հմտություններ։Ընկերությունների ղեկավարների և մարքեթինգի բաժինների ներկայացուցիչների հետ գրագետ ու վստահ հաղորդակցվելու կարողություն։Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն՝ բանավոր ու գրավոր գործարար հաղորդակցության համար։Նախաձեռնողականություն, հետևողականություն և արդյունքի նկատմամբ պատասխանատվություն։Մենք առաջարկում ենք՝Ֆիքսված աշխատավարձ և աշխատանքի արդյունքներից կախված բոնուս։Աշխատանքային համակարգիչ։Տաքսի՝ աշխատանքային հանդիպումների համար։Խոշոր ընկերությունների հետ գործնական կապեր հաստատելու և թվային գովազդի ոլորտում զարգանալու հնարավորություն։📍 Աշխատանքի վայրը՝ հարմարավետ գրասենյակ քաղաքի կենտրոնում🕙 Աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի–ուրբաթ, 10:00–18:00💼 Ձևաչափը՝ գրասենյակայինՈւղարկե՛ք Ձեր CV-ն հասցեին՝ նամակի թեմայում նշելով «B2B Lead Generation Specialist»։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Published 4 ժամ առաջ
Expires 1 ամիսից
4 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
hitarget.ai | 360º AdTech solutions
Erevan