Գրանցումների համակարգման մասնագետ
Tumo Center for Creative Technologies · Erevan
Job description
Բաժնի մասինԳործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։ Հաստիքի մասինԳրանցումների համակարգման մասնագետը պատասխանատու է ուսանողների տվյալների գրանցման և պայմանագրային գործընթացների համակարգման, տվյալների բազայի ճշգրիտ և ամբողջական վարման, ինչպես նաև ուսանողներին և նրանց ծնողներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար։ Այս դերում կարևոր են գերազանց հաղորդակցման հմտությունները, մանրուքների նկատմամբ ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և տարբեր թիմերի հետ արդյունավետ համագործակցությունը։ Աշխատանքը հերթափոխային է՝ շաբաթը 4 օր: Աշխատանքային օրերին՝ 14:00 - 21:30 Շաբաթ և կիրակի օրերին՝ 09:30 - 18:00 ԳործառույթներՏրամադրել ճշգրիտ տեղեկատվություն և իրականացնել ուսանողների տվյալների գրանցման գործընթացին առնչվող բոլոր անհրաժեշտ գործառույթներըՀամակարգել ուսանողների պայմանագրային գործընթացները՝ ներառյալ պայմանագրերի կնքումը, փոփոխությունները, երկարաձգումը և դադարեցումըՊահպանել, թարմացնել և ապահովել ուսանողների տվյալների բազայի ճշգրտությունն ու ամբողջականությունըԱպահովել, որ գրանցման գործընթացներն իրականացվեն հաստատված չափանիշներին, ընթացակարգերին և ներքին կանոնակարգերին համապատասխանՊատրաստել և անմիջական ղեկավարին ներկայացնել հաշվետվություններ, առաջարկություններ և անհրաժեշտ մեկնաբանություններԱջակցել միջոցառումների, շնորհանդեսների և այլ կազմակերպչական նախաձեռնությունների նախապատրաստմանն ու իրականացմանըԱնհրաժեշտ որակավորումներ և հմտություններԲարձրագույն կրթական հաստատության ուսանող կամ շրջանավարտԳերազանց հաղորդակցման հմտություններԽնդիրներին արագ ու կառուցողական լուծումներ տալու կարողությունԹիմում արդյունավետ համագործակցելու կարողությունՄանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և պատասխանատու մոտեցումՏվյալների մուտքագրման և տվյալների բազաների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելությունԿրթության ոլորտում կամ դեռահասների հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելությունG-Suite (Docs, Sheets, Gmail) կամ MS Office ծրագրերի (Word, Excel, Outlook) իմացությունԱրտոնություններԲժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համարԱջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցումՆոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին5 լրացուցիչ արձակուրդային օրերԾննդյան օրվա արձակուրդԿդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Une question sur cette offre ?
Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.
Published 2 շաբաթ առաջ
Expires 1 ամիսից
25 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Tumo Center for Creative Technologies
Erevan