Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
idbank · Yerevan
Job description
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Էրեբունի» մասնաճյուղ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն Հաճախորդների սպասարկման մասնագետի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է փորձառու, մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հաճախորդների սպասարկում, hաշվարկադրամարկղային ծառայությունների մատուցում (կանխիկ և անկանխիկ),
Հաճախորդների հաշիվների բացում, սպասարկում, ավանդների ներգրավում, սպասարկում, վարկերի սպասարկում, վճարահաշվարկային գործառնությունների իրականացում,
Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի ձևակերպում, տրամադրում,
Արտարժույթի կանխիկ և անկանխիկ առք ու վաճառքի իրականացում,
Կոմունալ վարձավճարների ընդունում;
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն տնտեսագիտական,
Կանխիկ դրամի հետ աշխատելու փորձ,
Համակարգչային գիտելիքների լավ իմացություն (MS Office),
Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություն,
Թիմային աշխատանքի պատրաստակամություն,
Տարբեր իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Une question sur cette offre ?
Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.
Published 5 օր առաջ
Expires 1 ամիսից
16 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
idbank
Yerevan
Related job offers
-
Product Manager – On‑Ramp & Swap (Remote)
Tether Operations Limited Yerevan -
Ֆինանսական ինստիտուտների վարչության Առևտրի ֆինանսավորման և արտաքին համագործակցության խմբի մենեջեր/առաջատար մենեջեր
idbank Yerevan -
Հաճախորդների սպասարկման մասնագետ, «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղ
idbank Yerevan -
Վարկերի հետգործնական սպասարկման մասնագետ
AES Credit UCO ԱԷՍ Կրեդիտ ՈՒՎԿ Erevan -
Head of International Business Expansion
Evocabank Erevan