Լոգոպեդ
coaf · Karakert
Job description
Լոգոպեդ
ՔՈ ԴԵՐԸ
Եթե դու նպատակասլաց, ստեղծագործ, ակտիվ և փորձառու մասնագետ ես, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) Քարակերտի Երեխայի և ընտանիքի կենտրոնի լոգոպեդի (ժամանակավոր/փոխարինող) դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․
Լոգոպեդական միջամտություններ (80%)
Դիտարկել և բացահայտել շահառու համայնքների երեխաների և մեծահասակների խոսքային խանգարումները, հաղորդակցման դժվարությունները։
Իրականացնել յուրաքանչյուր շահառուի համալիր գնահատում։
Հետազոտման արդյունքների հիման վրա իրականացնել անհատական և խմբային լոգոպեդական ծառայություններ։
Խոսքային խնդիրների շտկման նպատակով կիրառել համապատասխան շտկողական, ուսուցողական մեթոդներ և գործիքներ։
Կրթություն և իրազեկում (10%)
Կազմակերպել և իրականացնել դասընթացներ շահառու երեխաների ծնողների համար լոգոպեդական աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով։
Պարբերաբար մշակել տեղեկատվական նյութեր՝ պաստառներ, տեղեկատվական թերթիկներ, ծնողների /օրինական ներկայացուցիչների/, համայնքների բնակիչների համար։
Խոսքային խանգարումների կանխարգելման նպատակով իրականացնել սեմինարներ ծնողների, նախադպրոցական հաստատությունների և դպրոցների աշխատակիցների, ավագ դպրոցի աշակերտների համար։
Համագործակցություն (10%)
Համագործակցել Կենտրոնի բազմամասնագիտական թիմի, Հիմնադրամի տարբեր բաժինների հետ առավելագույն արդյունքի հասնելու համար։
Սերտորեն համագործակցել համայնքների կրթական և առողջապահական հաստատությունների հետ:
ՔՈ ԹԻՄԸ
Լոգոպեդի դերը ստանձնելով միանալու ես ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի մեծ թիմին և աշխատելու ես ՔՈԱՖ-ի լոգոպեդական ծառայությունների ղեկավարի անմիջական ղեկավարությամբ։
ԴՈՒ
Սպասելով քեզանից ավելին՝ մենք ակնկալում ենք, որ
ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)
Անհատական և խմբային միջամտությունների հմտություններին, քանի որ ունես լոգոպեդի բարձրագույն կրթություն և որպես լոգոպեդ ավելի քան հինգ տարվա փորձ։
Գերազանց հայերենի՝ գրավոր և բանավոր:
Ոչ ֆորմալ կրթական մեթոդաբանությանը։
ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություն)
Մատուցել որակյալ լոգոպեդական ծառայություններ։
Օգտագործել G Suite և աշխատանքային այլ հարթակներ։
Կազմակերպել աշխատանքը՝ ըստ առաջնահերթությունների։
Վերլուծել և աշխատել տվյալների հետ։
Պատասխանատվությամբ և պարտաճանաչորեն հետևել վերջնաժամկետներին։
Գերազանց հաղորդակցվել բանավոր և գրավոր։
ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)
Փոփոխության ջատագով,
Ստեղծագործ, կաղապարներից դուրս մտածող,
Բաց նորարարության համար և ինքնաքննադատ,
Պատասխանատու և հաշվետու,
Մեդիագրագետ,
Շարունակական կրթության գաղափարի կրող։
ՄԵՆՔ
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:
2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Վերջնաժամկետը՝2026թ․-ի սեպտեմբերի 27-ի օրվա ավարտն է։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Published 2 ժամ առաջ
Expires 1 ամիսից
2 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
coaf
Karakert
Related job offers
-
Dentist (Oral hygiene specialist)/ Ստոմատոլոգ (բերանի խոռոչի հիգիենայի մասնագետ)
coaf Myasnikyan -
Surgical Coordinator & Scheduler (Armenian Speaking)
Staffing For Doctors -
Statistical Programmer – Junior to Senior
Gurus CRO Erevan -
Medical Content Lead
darman.ai Erevan -
Clinical Data Manager
Planet Pharma