Միացիր մեզ որպես թարգմանիչ
Enlight Studies · Erevan
Job description
«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է կամավորների ներգրավման փուլային ծրագիր, որի նպատակն է համալրել ներկայիս թիմն ակտիվ, եռանդուն անհատներով։ Ծրագրի շրջանակներում կենտրոնին անհրաժեշտ են անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի և գերմաներենի փայլուն իմացությամբ երիտասարդներ, ովքեր պատասխանատու կլինեն կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված վերլուծությունների, կազմակերպության ընթացիկ գործունեության հետ առնչվող այլ նյութերի, ինչպես նաև կենտրոնի կողմից առաջարկվող և սեփական նախաձեռնությամբ ընտրված նյութերի` հայերենից տվյալ լեզու և տվյալ լեզվից հայերեն թարգմանությունների համար։Գործառույթները`Ամսական կտրվածքով մի քանի նյութի (վերլուծության, տեսանյութի, քուիզի) թարգմանություն, կազմակերպության պաշտոնական կայքէջում ու այլ հարթակներում պարբերաբար թարմացվող տեղեկատվության թարգմանություն: Թարգմանիչների բաժնի աշխատանքների շրջանակում կազմակերպված միջոցառումներում և նախագծերում ակտիվ մասնակցություն և ներգրավվածություն:Թարգմանիչների բաժնի աշխատակարգով սահմանված տեխնիկական աշխատամիջոցների կիրառում՝ անհատական և թիմային աշխատանքներում:Առավել ակտիվ թարգմանիչները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության կանոնադրական մարմինների ընտրություններում ու ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։Պահանջվող որակավորումներն ու հատկանիշները՝Նշված լեզուներից մեկի փայլուն իմացություն,Մայրենի լեզվի փայլուն իմացություն,Բարդ տեքստերի՝ հայերենից տվյալ լեզու և տվյալ լեզվից հայերեն գրավոր թարգմանություններ իրականացնելու հմտություններ,G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում,Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,Նախանձախնդրություն և համարձակություն։Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-իցՀրապարակայնություն։ Կատարված թարգմանությունները հրապարակվում են կազմակերպության կայքէջում։ Թարգմանության մեջ նշվում է թարգմանչի անուն-ազգանունը: Բացի ընթացիկ նյութերից, որոնց հեղինակը «Ինլայթ»-ն է, թարգմանվում են նաև ոլորտային այլ նյութեր, որոնք կայքում տեղադրվում են թարգմանիչների անունից․ վերջիններս ունենում են իրենց անձնական էջերը (պորտֆոլիոն) կայքում: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական հարթակներում. դրանցում ևս նշվում է թարգմանչի անուն-ազգանունը։ «Ինլայթ»-ի թարգմանիչները կարող են նախաձեռնողական լինել թարգմանվող նյութերի թեմայի ընտրության հարցում: Ընտրված նյութերը (հոդվածները, գրքերը) պետք է համապատասխանեն կազմակերպության բովանդակային ուղղություններին, ինչպես նաև լինեն գիտահանրամատչելի: Լավագույն թարգմանությունները զետեղվում են «Ինլայթ»-ի ամենամյա հանդեսում, ծավալուն նյութերը (հոդվածները, գրքերը) կարող են պատրաստվել նաև առանձին հրատարակությամբ՝ թվանշային կամ տպագիր տեսքով:Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլախավորապես հեռավար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով, աշխատանքի կազմակերպման անհատական և խմբային ձևաչափի, ինչպես նաև վերոնշյալ բազմատեսակ ձևաչափի նյութերի ընտրության հնարավորությամբ: Աշխատանքի ընթացքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն թարգմանիչների բաժնի ղեկավարի, գլխավոր խմբագրի, մյուս թարգմանիչների և խմբագիրների, կազմակերպության մյուս անդամների կողմից:Անհատական և մասնագիտական աճ։ Դուք կդառնաք «Ինլայթ»-ի մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ, ձեռք կբերեք ինչպես նոր ընկերներ և ծանոթություններ, այնպես էլ՝ անգնահատելի փորձ և մասնագիտական աճ: Կունենաք հրապարակված թարգմանություններ, որոնք նախքան հրապարակումը անցնում են մասնագիտական խմբագրության և քննարկումների փուլերով: Կմասնակցեք նաև մասնագիտական բանախոսությունների, դասախոսությունների, պրակտիկաների, որոնք մեծապես կնպաստեն Ձեր մասնագիտական աճին: Ձեզ լավագույնս դրսևորելու դեպքում աշխատանքի հնարավորություն կստանանք նաև մեր գործընկեր կազմակերպություններից որևէ մեկում:Կամավորության վկայական/հավաստագիր։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը մեկ տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը երեք ամսվա արդյունավետ աշխատանք ցուցաբերած թարգմանչի անունով տրամադրել երաշխավորագիր՝ վերջինիս ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։Անդամագրության ընթացակարգըՆերգրավման փուլի ավարտից հետո դիմորդը ստանում է թարգմանության ենթակա նյութերը, որոնք պետք է հինգ օրվա ընթացքում տվյալ լեզվով/հայերեն թարգմանված ներկայացնի: Փորձաշրջանի առաջին փուլը հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի։Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդներն անցնում են աշխատանքի: Աշխատանքը կատարվում է բացառապես կամավորական հիմունքներով:«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի թարգմանիչների բաժնին անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար:Մեր այլ հայտադիմումները.Միացիր մեզ որպես օտար լեզվի խմբագիրՄիացիր մեզ որպես ՄՌԿ մասնագետ
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Une question sur cette offre ?
Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.
Published 1 շաբաթ առաջ
Expires 1 ամիսից
12 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Enlight Studies
Erevan