AI Visual Content Creator
Premier Group · Erevan
Job description
Premier Group-ը փնտրում է ստեղծագործ և վիզուալ մտածողությամբ մասնագետի, ով AI գործիքների օգնությամբ կստեղծի մարքեթինգային վիզուալներ, պրեզենտացիաներ և կարճ վիդեոներ՝ միաժամանակ ապահովելով դրանց որակը և համապատասխանությունը բրենդի ոճին։Մեզ համար առաջնային է AI գործիքներով աշխատելու գործնական փորձը և գաղափարը պատրաստի մարքեթինգային նյութի վերածելու կարողությունը։ Գրաֆիկ դիզայնի մասնագիտական փորձը կդիտարկվի որպես առավելություն։ՊարտականություններAI գործիքների կիրառմամբ սոցիալական մեդիայի և գովազդային արշավների համար վիզուալների ու կրեատիվների ստեղծում։Բաններների, պաստառների, պրեզենտացիաների և այլ մարքեթինգային նյութերի ձևավորում։AI գործիքներով կարճ գովազդային և սոցիալական մեդիայի վիդեոների ստեղծում ու վերջնական մշակում։Գեներացված նյութերի խմբագրում, տեքստերի և դիզայնի տարրերի ավելացում, տարբեր հարթակների ու ձևաչափերի համար հարմարեցում։Բրենդի վիզուալ ոճի պահպանում և նոր ստեղծագործական լուծումների առաջարկում։Նոր AI գործիքների և մոտեցումների փորձարկում ու աշխատանքի մեջ կիրառում։Մարքեթինգի թիմի հետ համագործակցություն՝ առաջադրանքի նպատակից մինչև պատրաստի նյութի հանձնում։Միաժամանակ մի քանի առաջադրանքների կազմակերպում և սահմանված ժամկետների պահպանում։Պահանջվող հմտություններAI գործիքներով վիզուալ և վիդեո բովանդակություն ստեղծելու գործնական փորձ՝ պորտֆոլիոյով ներկայացնելու հնարավորությամբ։Տարբեր AI գործիքների կիրառման և առաջադրանքին համապատասխան գործիք ընտրելու կարողություն։Հստակ պրոմպտներ կազմելու, արդյունքները գնահատելու և հաջորդական փորձարկումներով բարելավելու հմտություն։Կոմպոզիցիայի, գունային համադրությունների և տիպոգրաֆիկայի լավ իմացություն։Դիզայնի և վիդեոների խմբագրման գործիքներով աշխատելու կարողություն՝ նյութերը վերջնական տեսքի բերելու համար։Պրեզենտացիաները տրամաբանական կառուցվածքով և միասնական վիզուալ ոճով ձևավորելու կարողություն։AI-ով ստեղծված նյութերում վիզուալ սխալները, անհամապատասխանությունները և որակի խնդիրները նկատելու ու շտկելու կարողություն։Ստեղծագործական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և պատասխանատվություն։Ժամկետների պահպանման, հետադարձ կապի հիման վրա փոփոխություններ կատարելու և թիմում աշխատելու կարողություն։Կդիտարկվի որպես առավելությունԳրաֆիկ դիզայնի ոլորտում աշխատանքային փորձ։Adobe Photoshop-ի, Illustrator-ի կամ համարժեք գործիքների լավ իմացություն։Վիդեոմոնտաժի կամ շարժական գրաֆիկայի հմտություններ։Բժշկության, էսթետիկ բժշկության, կոսմետոլոգիայի կամ գեղեցկության ոլորտների համար նյութեր ստեղծելու փորձ։Սոցիալական մեդիայի և թվային գովազդի ձևաչափերի իմացություն։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 2 hours ago
Expires 1 month from now
7 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Premier Group
Erevan