Անդերրայթինգի մասնագետ
Nairi Insurance ILLC · Erevan
Job description
Աշխատանքի նկարագրություն«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը փնտրում է փորձառու Անդերրայթինգի մասնագետ, ով պատասխանատու կլինի ապահովագրական ռիսկերի վերլուծության և գնահատման համար։Աշխատանքային պարտականություններ· Ապահովագրության ենթակա ռիսկերի ուսումնասիրություն, վերլուծություն և գնահատում՝ Ընկերության սահմանած չափանիշների և լիազորությունների շրջանակում· Նոր և գործող ապահովագրական պայմանագրերի, ինչպես նաև դրանց փոփոխությունների և վերակնքումների անդերրայթինգ· Ապահովագրության հայտերի և ռիսկին վերաբերող տեղեկատվության համապարփակ վերլուծություն· Ապահովագրական ռիսկերի ընդունելիության վերաբերյալ որոշումների կայացում և համապատասխան ապահովագրական պայմանների սահմանում· Ռիսկի առանձնահատկություններին համապատասխան ապահովագրական ծածկույթի, սահմանափակումների, բացառությունների և այլ պայմանների սահմանում· Բարդ, բարձրարժեք և ոչ ստանդարտ ռիսկերի գնահատում, ռիսկերի նվազեցման հնարավոր միջոցների վերաբերյալ առաջարկների ներկայացում· Ապահովագրական պորտֆելի և առանձին ապահովագրական պրոդուկտների ցուցանիշների, այդ թվում՝ վնասաբերության վերլուծություն և շարունակական մոնիթորինգ· Նոր ապահովագրական պրոդուկտների մշակման և գործող պրոդուկտների կատարելագործման գործընթացում մասնագիտական ներգրավվածություն· Վաճառքի և այլ ստորաբաժանումներին ապահովագրական ռիսկերի, պրոդուկտների և անդերրայթինգի պայմանների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության տրամադրում։· Անդերրայթինգի վերաբերյալ որոշումների պատշաճ հիմնավորման, փաստաթղթավորման և ներքին պահանջներին համապատասխանության ապահովում։Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ· Բարձրագույն կրթություն՝ ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում· Ապահովագրության ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է՝ անդերրայթինգի ուղղությամբ· Ապահովագրական պրոդուկտների, ռիսկերի գնահատման և անդերրայթինգի սկզբունքների իմացություն· Վերլուծական և տրամաբանական մտածողություն· Մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն· Բանակցելու կարողություն· Պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն· Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն· MS Excel-ի լավ իմացություն· Հայերենի գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն· CII միջազգային որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելությունԼրացուցիչ տեղեկությունՀետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլ. փոստի հասցեին` նամակի վերնագրում նշելով «Անդերրայթինգի մասնագետ»:Ընտրությանգործընթացը կազմակերպվելու է դիմումների ընդունմանը զուգահեռ, ուստի վաղ դիմելըխրախուսվում է։ Հարցազրույցինմասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salary: Վաճառքի մասնագետ Based on 12 job offers in ArmeniaSalaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 7 hours ago
Expires 1 month from now
5 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Nairi Insurance ILLC
Erevan