Ավագ իրավաբան
Freedom Broker Armenia · Erevan
Job description
ՆկարագրությունFreedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։ՊարտականություններԱռևտրային և այլ պայմանագրերի կազմում, իրավական փորձաքննություն, համաձայնեցում և պայմանագրային գործընթացների վարում։Ընկերության ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության և աջակցության տրամադրում՝ ընթացիկ գործունեության և ռազմավարական նախաձեռնությունների շրջանակում։ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների մշտադիտարկում և վերլուծություն։Ընկերության գործունեության մեջ օրենսդրական և կարգավորող պահանջների ներդրման ու պահպանման գործընթացներին աջակցություն։Կարգավորող մարմինների, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկի հետ հաղորդակցության և փոխգործակցության գործընթացներին մասնակցություն։Ընկերության նոր պրոդուկտների, ծառայությունների, մարքեթինգային նյութերի և բիզնես նախաձեռնությունների իրավական ու կարգավորող համապատասխանության գնահատում։Իրավական ուսումնասիրությունների իրականացում, իրավական եզրակացությունների, վերլուծական փաստաթղթերի և ռիսկերի գնահատման պատրաստում։Կորպորատիվ կառավարման գործընթացներին աջակցություն՝ կորպորատիվ փաստաթղթերի, որոշումների և ներքին համաձայնեցումների պատրաստում ու ուսումնասիրություն։Ընկերության ներքին իրավական ակտերի, քաղաքականությունների, ընթացակարգերի և պայմանագրերի ձևանմուշների մշակմանը, վերանայմանն ու արդիականացմանը մասնակցություն։Իրավական վեճերի, պահանջների և բողոքների կարգավորման գործընթացներին աջակցություն, ինչպես նաև արտաքին իրավախորհրդատուների հետ համագործակցություն։Որակավորման պահանջներԲարձրագույն իրավաբանական կրթություն:Առնվազն 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտում՝ նախընտրելի է իրավաբանական ընկերությունում, բանկում, ներդրումային կամ այլ ֆինանսական կազմակերպությունում:ՀՀ օրենսդրության, մասնավորապես՝ ֆինանսական ծառայությունների և ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի լավ իմացություն:Պայմանագրերի կազմման, իրավական փորձաքննության, բանակցությունների վարման և իրավական հետազոտությունների իրականացման հմտություններ:Իրավական վերլուծության, քննադատական մտածողության և խնդիրների արդյունավետ լուծման զարգացած կարողություններ:Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր:Ֆինանսական շուկաների և ներդրումային պրոդուկտների նկատմամբ մասնագիտական հետաքրքրվածություն:Նախաձեռնողականություն, բիզնես գործընթացների ըմբռնում և գործնական լուծումներ առաջարկելու կարողություն:Ինքնուրույն աշխատելու, միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և արդյունքների համար պատասխանատվություն ստանձնելու կարողություն:Փաստաթղթերի հետ աշխատելու բարձր ճշգրտություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և մասնագիտական պատասխանատվություն:Հաղորդակցման, բանակցությունների վարման և տարբեր ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության զարգացած հմտություններ:Մասնագիտական էթիկայի, ազնվության և գաղտնիության պահպանման բարձր մակարդակ:Ֆինանսական ծառայությունների, ներդրումային ընկերությունների, բանկային համակարգի, կապիտալի շուկաների, ֆինտեխի կամ ակտիվների կառավարման ոլորտներում աշխատանքային փորձըԱրժեթղթերի, ածանցյալ ֆինանսական գործիքների, կառուցվածքային պրոդուկտների և այլ ֆինանսական գործիքների իրավական կարգավորման ոլորտում փորձառությունըԲրոքերային գործունեության և ներդրումային պրոդուկտների առանձնահատկությունների իմացությունըISDA և/կամ GMRA պայմանագրային փաստաթղթերի կազմման, ուսումնասիրության և բանակցությունների վարման փորձըՄիջազգային գործարքների և անդրսահմանային նախագծերի իրավական ուղեկցման փորձը
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 1 hour ago
Expires 1 month from now
4 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Freedom Broker Armenia
Erevan