Բեք օֆիսի մասնագետ
Freedom Broker Armenia · Erevan
Job description
ՆկարագրությունFreedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։ՊարտականություններՀաճախորդների մուտքային և ելքային դրամական փոխանցումների ընդունում, ստուգում և մշակում։Վճարման հանձնարարականների պատրաստում և կատարում՝ հաճախորդների հանձնարարականների և Ընկերության ներքին ընթացակարգերին համապատասխան։Վճարողի և շահառուի տվյալների, բանկային ռեկվիզիտների, վճարման նպատակի, արժույթի և փոխանցվող գումարի համապատասխանության ստուգում։Վճարային գործառնությունների վերահսկում՝ Ընկերության պահանջներին, սահմանված ընթացակարգերին և տրամադրված լիազորություններին համապատասխան։Ընկերության բանկային հաշիվների, բրոքերային հաշիվների և գործընկերների հաշիվների միջև փոխանցումների իրականացում։Վճարումների ժամանակին կատարման վերահսկում, դրանց կարգավիճակների հետևում և սահմանված ժամկետների պահպանում։Վճարումների իրականացման հետ կապված հարցերով համագործակցություն սպասարկող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, բրոքերների և այլ ֆինանսական գործընկերների հետ։Վճարումների ուշացման պատճառների պարզաբանում, անհամապատասխանությունների բացահայտում և առաջացած խնդիրների օպերատիվ լուծում։Վճարումների որոնման, ճշգրտման, վերադարձի կամ փոփոխման վերաբերյալ հարցումների պատրաստում և ներկայացում։Բանկային ռեկվիզիտների, վճարման հրահանգների և բանկային սպասարկման պայմանների արդիականության վերահսկում։Նոր բանկերի և վճարային ուղիների միացման, ինչպես նաև նոր վճարային գործիքների ներդրման գործընթացներին մասնակցություն։Ընկերությունում գործող արժույթներով վճարումների մշակում, սահմանված ընթացակարգերի շրջանակում արժույթի փոխարկման գործառնությունների կազմակերպում և իրականացում։Վճարման արժույթի, կիրառվող փոխարժեքի, փոխարկվող գումարի և համապատասխան միջնորդավճարների ճշտության վերահսկում։Համապատասխան բանկային հաշիվներում դրամական միջոցների բավարար մնացորդի առկայության վերահսկում՝ վճարումների ժամանակին կատարումն ապահովելու նպատակով։Նոր արժույթներով գործառնությունների ներդրման և համապատասխան վճարային գործընթացների կարգավորման աշխատանքներին մասնակցություն։Վճարումների իրականացման, արժույթի փոխարկման և հաշիվներում դրամական միջոցների անբավարարության հետ կապված գործառնական ռիսկերի բացահայտում և նվազեցում։Վճարային գործընթացների կատարելագործման և ավտոմատացման, ինչպես նաև թիմի գործառնական գործունեության անընդհատության ապահովման աշխատանքներին մասնակցություն։Որակավորման պահանջներԱռնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկային կամ ֆինանսական ոլորտում, նախընտրելի է վճարումների և հաշվարկային գործառնությունների իրականացման հետ կապված համանման պաշտոնում։Բանկային վճարումների, դրամական փոխանցումների և հաշվարկային գործառնությունների իրականացման սկզբունքների իմացություն։Բանկային հաշիվների, վճարման հանձնարարականների, բանկային քաղվածքների և վճարային ռեկվիզիտների հետ աշխատանքի իմացություն։Տարբեր արժույթներով գործառնությունների իրականացման, արժույթի փոխարկման և դրամական մնացորդների վերահսկման գործնական գիտելիքներ։Բանկային համապատասխանության (Compliance), ֆինանսական վերահսկողության և ֆինանսական գործառնությունների փաստաթղթավորման պահանջների իմացություն։Վճարային փաստաթղթերի ճշտությունը ստուգելու, սխալներն ու անհամապատասխանությունները բացահայտելու և ժամանակին շտկելու հմտություններ։MS Excel ծրագրի վստահ տիրապետում, այդ թվում՝ բանաձևերի և ֆունկցիաների կիրառում, տվյալների զտում, տեսակավորում, մշակում և համադրում, ինչպես նաև հաշվետվությունների պատրաստում։MS Word, Outlook, հեռավար բանկային սպասարկման համակարգերի (Internet Banking) և Ընկերության ներքին հաշվառման համակարգերի հետ աշխատելու հմտություններ։Հայերենի գերազանց, ռուսերենի՝ լավ, անգլերենի՝ աշխատանքային հաղորդակցության համար բավարար իմացություն։Գործնական հաղորդակցության և բանկերի, բրոքերների, հաճախորդների ու ներքին ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության հմտություններ։Տեղեկատվության մեծ ծավալի հետ արդյունավետ աշխատելու, սահմանված ժամկետները պահպանելու և ֆինանսական գործառնությունների ճշգրտությունն ապահովելու կարողություն։Վերլուծական մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։Սթրեսակայունություն, օպերատիվություն, նախաձեռնողականություն և տրամադրված լիազորությունների շրջանակում աշխատանքային հարցերն ինքնուրույն լուծելու կարողություն։Ազնվություն, կարգապահություն և ֆինանսական գաղտնի տեղեկատվության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։Նոր բանկային գործիքներ, արժույթներ, վճարային ուղիներ և տեղեկատվական համակարգեր յուրացնելու, ինչպես նաև գործընթացների կատարելագործման և ավտոմատացման աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն։Թիմի ներսում փոխարինելիության պատրաստակամություն՝ վճարային գործընթացների անընդհատությունն ապահովելու նպատակով։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 3 hours ago
Expires 1 month from now
6 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Freedom Broker Armenia
Erevan
Related job offers
-
Office Cashier
MYLER Mountain Resort Erevan -
Planning and Budgeting Team Lead
Digitain Armenia Erevan -
Պրեմիում հաճախորդների հետ հարաբերությունների մենեջեր
Freedom Broker Armenia Erevan -
Finance and Administration Officer
International Federation of Red Cross and Red Crescent Societies - IFRC Erevan -
Strategic Revenue Manager
Emerging Travel Group