Jobiglo

No results.

HR, ուսուցման և զարգացման նախագծերի ղեկավար

Freedom Broker Armenia · Erevan

New
Senior hy

Job description

ՆկարագրությունFreedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։ Freedom Broker Armenia-ում փնտրում ենք HR, ուսուցման և զարգացման նախագծերի ղեկավարի (HR & L&D Project Manager), որը պատասխանատու կլինի Freedom Holding Corp.-ի գործունեության տարբեր երկրներում մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատակիցների ուսուցման և մասնագիտական զարգացման կորպորատիվ նախագծերի իրականացման և զարգացման համար։ Հաստիքի հիմնական նպատակն է ապահովել HR և L&D նախագծերի ամբողջական կառավարումը՝ բիզնեսի կարիքների բացահայտումից, նախագծերի հայեցակարգերի մշակումից և պլանավորումից մինչև դրանց իրականացումը, արդյունավետության գնահատումն ու շարունակական կատարելագործումը։ Մենք փնտրում ենք ինքնուրույն, նախաձեռնող և արդյունքակենտրոն մասնագետի, ով ունակ է բիզնեսի կարիքների հիման վրա մշակել և իրականացնել արդյունավետ նախագծեր, ապահովել սերտ և կառուցողական համագործակցություն միջազգային թիմերի հետ և հաջողությամբ կյանքի կոչել մարդկային ռեսուրսների կառավարման, ուսուցման և զարգացման ռազմավարական նախաձեռնությունները։ՊարտականություններԸնկերության գործունեության տարբեր երկրներում HR և L&D կորպորատիվ նախագծերի կառավարում՝ իրականացման բոլոր փուլերում։Աշխատակիցների ուսուցման և մասնագիտական զարգացման ոլորտում բիզնեսի կարիքների վերլուծություն, առաջնահերթությունների սահմանում և համապատասխան լուծումների մշակում։Բիզնեսի նպատակների իրականացմանը և աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված կորպորատիվ ուսուցման ծրագրերի մշակում, ներդրում և զարգացում։Վաճառքի (Sales) ստորաբաժանումների աշխատակիցների մասնագիտական հավաստագրման համակարգի զարգացում և կատարելագործում։Ոչ վաճառքային (non-Sales) ստորաբաժանումների աշխատակիցների ուսուցման և մասնագիտական զարգացման համակարգի ձևավորում և զարգացում։Դասընթացների և վերապատրաստման ծրագրերի ինքնուրույն մշակում, կազմակերպում և անցկացում։Նախագծերի ամբողջական կառավարում՝ նպատակների և խնդիրների սահմանում, հայեցակարգի մշակում, պլանավորում, ներդրման համակարգում, արդյունքների գնահատում և հետագա զարգացում։Միջազգային միջավայրում համագործակցության համակարգում ղեկավարների, ներքին փորձագետների, HR թիմերի և տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։HR և L&D նախաձեռնությունների վերաբերյալ ներքին հաղորդակցության կազմակերպում և իրականացում՝ ներառյալ տեղեկատվական նյութերի, ուղեցույցների, հայտարարությունների և կորպորատիվ հաղորդագրությունների պատրաստումը։Իրականացված նախագծերի արդյունավետության մշտադիտարկում, արդյունքների վերլուծություն և ուսուցման ու զարգացման ծրագրերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։HR և L&D գործընթացների օպտիմալացման հնարավորությունների բացահայտում, նոր մոտեցումների և գործիքների ներդրում։Որակավորման պահանջներԲարձրագույն կրթություն՝ նախընտրելի է մարդկային ռեսուրսների կառավարման, մենեջմենթի, հոգեբանության, մանկավարժության կամ հարակից ոլորտներում։Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ HR և/կամ աշխատակիցների ուսուցման և զարգացման (L&D) ոլորտում, որից ցանկալի է առնվազն 2 տարին՝ HR և L&D նախագծերի կառավարման ուղղությամբ։Նախագծերի ամբողջական ցիկլի ինքնուրույն կառավարման գործնական փորձ՝ բիզնեսի կարիքների բացահայտումից և հայեցակարգի մշակումից մինչև գործարկում և արդյունքների գնահատում։Կորպորատիվ ուսուցման և աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագրերի մշակման և ներդրման հաստատված փորձ։Նոր նախագծերի, ծրագրերի կամ գործընթացների զրոյից մշակման և գործարկման փորձ։Միաժամանակ մի քանի նախագիծ կառավարելու, առաջնահերթություններ սահմանելու և սահմանված ժամկետները պահպանելու կարողություն։Ղեկավարների, ներքին պատվիրատուների և տարբեր գործառութային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ արդյունավետ համագործակցության փորձ։Միջազգային կամ աշխարհագրորեն բաշխված թիմերի հետ աշխատանքի փորձ։Բիզնեսի կարիքների վերլուծության, ուսուցման արդյունավետության գնահատման և գործնական առաջարկությունների մշակման հմտություններ։Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, այդ թվում՝ շնորհանդեսների, ուղեցույցների, տեղեկատվական նյութերի և կորպորատիվ հաղորդագրությունների պատրաստման կարողություն։Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերենի ազատ տիրապետումը պարտադիր է), ռուսերենի լավ իմացություն։

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec Freedom Broker Armenia.
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Explore further

Salaries, guides and searches in Armenia.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

Apply now →

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

A question about this job?

Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.

Published 1 day ago

Expires 1 month from now

10 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

Freedom Broker Armenia

Erevan