Jobiglo

No results.

Incident Response Specialist

Freedom Broker Armenia · Erevan

New
Mid hy
SIEM IDS/IPS WAF EDR Digital Forensics Vulnerability Assessment Threat Hunting

Job description

ՆկարագրությունFreedom Broker Armenia-ն միջազգային Freedom Holding Corp. ֆինանսական հոլդինգի մաս կազմող ներդրումային ընկերություն է, որը լիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականին։ Ընկերության բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Freedom Holding Corp.-ին՝ NASDAQ ֆոնդային բորսայում ցուցակված հանրային ընկերությանը, որը մատուցում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ մանրածախ բրոքերային սպասարկում, ներդրումային խորհրդատվություն, արժեթղթերի առք ու վաճառք, ներդրումային բանկային, տեղաբաշխման, բանկային և ապահովագրական ծառայություններ։ Որպես միջազգային խմբի անդամ՝ Freedom Broker Armenia-ն իր հաճախորդներին առաջարկում է համաշխարհային ֆինանսական շուկաների հնարավորություններից օգտվելու հասանելիություն՝ հիմնվելով հոլդինգի բազմամյա փորձի և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեության վրա։ՊարտականություններՄիջադեպերին արձագանքման պլանների (Incident Response Plans, IRP) և գործողությունների սցենարների (Playbooks) մշակում, փաստաթղթավորում և պարբերական թարմացում՝ հաշվի առնելով սպառնալիքների տարբեր տեսակներն ու հնարավոր իրավիճակները։Տեղեկատվական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման և մշտադիտարկման գործիքների (SIEM, IDS/IPS, WAF, հակավիրուսային համակարգեր և այլն) կարգավորում, փորձարկում և անխափան աշխատանքի ապահովում։Անվտանգության միջադեպերի դասակարգման, էսկալացիայի և հաղորդակցման ընթացակարգերի ու քաղաքականությունների մշակում։Անվտանգության իրադարձությունների շարունակական մշտադիտարկում՝ համակարգային գրանցամատյանների (logs), ցանցային տրաֆիկի և պաշտպանական համակարգերից ստացվող ազդանշանների վերլուծության միջոցով։Անվտանգության միջադեպերի հայտնաբերում, դասակարգում և առաջնահերթությունների սահմանում՝ հիմնվելով սպառնալիքի մակարդակի և բիզնեսի գործունեության վրա հնարավոր ազդեցության գնահատման վրա։Անվտանգության միջադեպերի անհապաղ տեղայնացում և տարածման կանխարգելում՝ վտանգված համակարգերի կամ ցանցերի արգելափակման, առանձին հանգույցների մեկուսացման և սպառնալիքի տարածումը սահմանափակող միջոցառումների իրականացման միջոցով։Վնասակար ծրագրային ապահովման հեռացում, հայտնաբերված խոցելիությունների վերացում, անվտանգության ուղղումների (patches), թարմացումների և պաշտպանական այլ միջոցների կիրառում։Համակարգերի և ծառայությունների բնականոն աշխատանքի վերականգնում՝ ներառյալ տվյալների վերականգնումը, դրանց ամբողջականության ստուգումը և համակարգերի աշխատունակության ապահովումը։Թվային քրեագիտական հետազոտությունների (Digital Forensics) իրականացում՝ համակարգերի թվային պատճենների և գրանցամատյանների վերլուծության միջոցով հարձակման աղբյուրի, մեթոդների և հանգամանքների բացահայտման նպատակով։Յուրաքանչյուր անվտանգության միջադեպի մանրամասն փաստաթղթավորում՝ ներառյալ իրադարձությունների ժամանակագրությունը, իրականացված գործողությունները, օգտագործված ռեսուրսները և ներգրավված պատասխանատու անձինք։Նախորդ միջադեպերի վերլուծության և ձեռք բերված փորձի հիման վրա արձագանքման ընթացակարգերի, գործիքների և գործողությունների սցենարների շարունակական կատարելագործում։Проведение проактивного поиска киберугроз (Threat Hunting), включая анализ индикаторов компрометации (Indicators of Compromise, IoC) и использование данных киберразведки (Threat Intelligence).Проведение оценки уязвимостей информационных систем и ИТ-инфраструктуры (Vulnerability Assessment).Որակավորման պահանջներՏՏ ենթակառուցվածքների ճարտարապետության խորքային իմացություն՝ ներառյալ օպերացիոն համակարգերը (Windows, Linux, macOS), համակարգչային ցանցերը, ամպային ծառայությունները և վիրտուալացման միջավայրերը։Ցանցային արձանագրությունների, ցանցային տրաֆիկի վերլուծության և իրադարձությունների գրանցման (Logging) սկզբունքների իմացություն, անոմալիաներն ու համակարգերի հնարավոր վտանգման ցուցիչները հայտնաբերելու կարողություն։Տեղեկատվական անվտանգության մշտադիտարկման և սպառնալիքների հայտնաբերման գործիքների (SIEM, IDS/IPS, EDR, հակավիրուսային համակարգեր և այլն) հետ աշխատանքի փորձ։Թվային քրեագիտական հետազոտությունների (Digital Forensics) իրականացման և թվային ապացույցների վերլուծության հմտություններ։Վնասակար ծրագրային ապահովման (Malware) հայտնաբերման և վերլուծության մեթոդների իմացություն։Տեղեկատվական անվտանգության միջադեպերին արձագանքման ամբողջական գործընթացի (Incident Response Lifecycle) և դրա փուլերի խորքային իմացություն։Միջադեպերին արձագանքման պլանների, գործողությունների սցենարների (Playbooks), ընթացակարգերի և հրահանգների մշակման, ներդրման և արդիականացման փորձ։Անվտանգության միջադեպերի հնարավոր ազդեցությունը գնահատելու կարողություն՝ ներառյալ ռիսկերի վերլուծությունը, հետևանքների գնահատումը, տվյալների հնարավոր արտահոսքի ծավալների որոշումը և բիզնեսի գործունեության վրա ազդեցության գնահատումը։Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն։

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec Freedom Broker Armenia.
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Explore further

Salaries, guides and searches in Armenia.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

Apply now →

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

A question about this job?

Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.

Published 9 hours ago

Expires 1 month from now

8 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

Freedom Broker Armenia

Erevan