Մարքեթինգային վաճառքի արշավների մասնագետ
idbank · Yerevan
Job description
Մարքեթինգային վաճառքի արշավների մասնագետ
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ փնտրում է փորձառու թեկնածուի Մարքեթինգի վարչության Մարքեթինգային տվյալների վերլուծության խմբին որպես Մարքեթինգային վաճառքի արշավների մասնագետ միանալու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մարքեթինգային վաճառքի արշավների ամբողջական պլանավորում և իրագործում,
Մարքեթինգային վաճառքի արշավների հաշվետվությունների կազմում և ներկայացում,
Մարքեթինգային վաճառքի արշավների գործընթացի մշտադիտարկում,
Մարքեթինգային վաճառքի արշավների գործընթացի իրականացման համար տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցություն
Էլեկտրոնային մարքեթինգի, մարքեթինգային ուղիղ վաճառքների գործիքների կիրառման միջոցով առաջխաղացումների իրականացում/sms, push, viber, mail, այլ/
Արտաքին գործընկերների հետ համագործակցություն
Մարքեթինգային վաճառքի արշավների արդյունավետության բարձրացման նպատակով նոր գործիքների կիրառում և առաջարկների ներկայացում
Մարքեթինգային ակցիաների և ծրագրերի իրագործման աշխատանքներին աջակցություն,
Բանկի ներքին իրավական և անհատական ակտերով սահմանված և/կամ անմիջական ղեկավարի կողմից պահանջվող առաջադրանքների իրականացում և հաշվետվությունների տրամադրում,
Իրեն տրված իրավասությունների շրջանակներում իր գործառույթների ու պարտականությունների ամբողջական և լիարժեք կատարում,
Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառնություններ։
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն կրթություն
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
Վաճառքների արշավների գործիքների տիրապետում և կիրառման հմտություններ
Տվյալների և հաշվետվությունների հետ աշխատելու հմտություններ
Թվային մարքեթինգի գործիքների կիրառման հմտություններ
Բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
Գրելու, խմբագրման, ներկայացման և հաղորդակցման գերազանց հմտություններ
Կազմակերպչական հմտություններ և մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
Ճշտապահություն, պատասխանատվության բարձր զգացողություն և միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Նորարար և ստեղծարար մոտեցում
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salary: Վաճառքի մասնագետ Based on 12 job offers in ArmeniaSalaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 7 hours ago
Expires 1 month from now
5 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
idbank
Yerevan