Jobiglo

No results.

Մարտունի քաղաքի երեխաների ցերեկային կենտրոնի Հոգեբանի ընտրության հայտարարություն

Armenian Association of Social Workers (AASW) · Martouni

New
hy

Job description

Հաստիք՝ ՀոգեբանԱշխատանքի վայր՝ Գեղարքունիքի մարզ, ք․ Մարտունի (Մարտունու երեխաների ցերեկային կենտրոն)Հաշվետու է՝ Ծրագրի սուպերվիզորին։Աշխատանքի տևողությունը՝ 17.նոյեմբեր.2026-28.փետրվար.2027Կենտրոնի նպատակը և պաշտոնի հիմնական նկարագիրը՝ Մարտունիում «Հզոր քաղաքացիական հասարակություն հանուն երեխաների հզորացված պաշտպանության» ծրագրի շրջանակում փորձարկվող նորարական ծառայության մոդելների շրջանակում փնտրում է հոգեբանի։ «Համայնքային ինտեգրման թերապևտիկ մոդել հաշմանդամություն ունեցող երեխաների համար համակցված համայնքային բազմամասնագիտական ծառայությունների հետ» մոդելում՝ հոգեբանի աշխատանքի հիմնական նպատակն է աջակցել շահառու երեխայի հոգեհուզական բարեկեցությանը, հոգեբանական կայունությանը, ինքնավստահության, հաղորդակցման և սոցիալական փոխհարաբերությունների զարգացմանը։ Այն իրականացվում է երեխայի անհատական կարիքներին համապատասխան և բազմամասնագիտական թիմի հետ համագործակցությամբ։Հիմնական պարտականություններՄասնակցել երեխայի նախնական և ընթացիկ գնահատմանը՝ ուսումնասիրելով նրա հոգեհուզական վիճակը, վարքային առանձնահատկությունները, ուժեղ կողմերը, կարիքներն ու առկա ռիսկերը։Բազմամասնագիտական թիմի մյուս մասնագետների հետ համատեղ մասնակցել երեխայի անհատական աջակցության/զարգացման նպատակների սահմանմանը և համապատասխան միջամտությունների պլանավորմանը։Իրականացնել անհատական և/կամ խմբային հոգեբանական աշխատանք՝ երեխայի կարիքներից և աջակցության պլանից ելնելով։Աջակցել երեխային հույզերի ճանաչման և արտահայտման, ինքնակարգավորման, ինքնավստահության, հաղորդակցման և սոցիալական հմտությունների զարգացման գործընթացում։Անհրաժեշտության դեպքում աշխատել երեխայի ընտանիքի անդամների և նշանակալի անձանց հետ՝ երեխայի զարգացմանն ու բարեկեցությանը նպաստող միջավայր ձևավորելու նպատակով։Համագործակցել էրգոթերապևտի, մենթորի, սոցիալական աշխատողի, ծառայության համակարգողի և այլ մասնագետների հետ՝ երեխայի նկատմամբ միասնական և փոխլրացնող մոտեցում ապահովելու համար։Հոգեբանական նպատակները կապել երեխայի մյուս վերականգնողական և սոցիալական նպատակների հետ՝ ապահովելով, որ տարբեր մասնագետների միջամտությունները լրացնեն միմյանց։Մասնակցել բազմամասնագիտական թիմի պարբերական քննարկումներին՝ ներկայացնելով երեխայի առաջընթացը, դժվարությունները, փոփոխված կարիքներն ու հնարավոր ռիսկերը։Երեխայի վիճակի փոփոխության դեպքում առաջարկել աջակցության պլանի, միջամտության ձևաչափի կամ հաճախականության փոփոխություններ և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ մասնագետների ներգրավում։Արձանագրել իրականացված աշխատանքը, երեխայի արձագանքը և առաջընթացը՝ պահպանելով մասնագիտական գաղտնիության և տվյալների պաշտպանության պահանջները։Համագործակցության հիմնական սկզբունքըՀոգեբանն աշխատում է ոչ թե երեխայի հետ մեկուսացված, այլ որպես բազմամասնագիտական թիմի անդամ։Երեխայի գնահատումից մինչև միջամտության պլանավորում, իրականացում, մշտադիտարկում և արդյունքների վերանայում՝ հոգեբանական աշխատանքը համաձայնեցվում է թիմի մյուս մասնագետների աշխատանքի հետ։Պահանջվող որակավորումներԲարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։Գործնական հմտություններ շահառուների (հատկապես երեխաների և ծնողների) հետ արդյունավետ ու ներառական հաղորդակցման մեջ։Թիմում աշխատելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողություն։Բարձր պատասխանատվություն և մասնագիտական էթիկայի պահպանում։Դիմելու կարգըՀետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) էլ․ հասցեին՝ նամակի թեմա (subject) դաշտում նշելով պաշտոնի անվանումը («Մարտունի - Հոգեբան-S05/01-AASW-2026»):Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.11.2026թ.։

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec Armenian Association of Social Workers (AASW).
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Explore further

Salaries, guides and searches in Armenia.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

Apply now →

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

A question about this job?

Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.

Published 7 hours ago

Expires 1 month from now

3 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

Armenian Association of Social Workers (AASW)

Martouni