Ավագ Հաշվապահ
B1 Solution Agency · Erevan
Job description
B1 Solutions-ը գործընկեր կազմակերպության համար փնտրում է փորձառու Ավագ հաշվապահի, ով պատասխանատու կլինի ընթացիկ հաշվապահական գործընթացների ճշգրիտ կազմակերպման, ֆինանսական տվյալների հավաստիության և ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխանության ապահովման համար։Հիմնական պարտականություններՎարել ընկերության ընթացիկ հաշվապահական հաշվառումը՝ ՀՀ օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն։Իրականացնել դեբիտորական և կրեդիտորական պարտավորությունների հաշվառում, համադրում և վերահսկողություն։Հաշվառել ապրանքանյութական արժեքների, հումքի, նյութերի և հիմնական միջոցների շարժն ու մնացորդները։Հաշվարկել աշխատավարձերը, արձակուրդայինները, վերջնահաշվարկները և դրանց հետ կապված հարկերն ու պարտադիր վճարները։Պատրաստել հարկային հաշվարկներն ու հաշվետվությունները՝ գլխավոր հաշվապահի ստուգմանն ու հաստատմանը ներկայացնելու համար։Իրականացնել ներմուծման և արտահանման գործարքների հաշվապահական հաշվառումն ու փաստաթղթավորումը։Աջակցել գլխավոր հաշվապահին ընթացիկ ֆինանսահաշվապահական գործընթացներում։Պահանջվող որակավորումներԲարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում։Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։ՀՀ հարկային և աշխատանքային օրենսդրության խորացված իմացություն։ԱԱՀ-ի, շահութահարկի, եկամտային հարկի և շրջանառության հարկի հաշվարկման գործնական փորձ։Հարկային հաշվետվությունների պատրաստման և ներկայացման փորձ։ՀԾ Հաշվապահ ծրագրի և MS Office փաթեթի իմացություն։Հայերենի, ռուսերենի և անգլերենի առնվազն բազային իմացություն։Վերլուծական մտածողություն, ճշգրտություն, պատասխանատվության բարձր զգացում և ժամկետների պահպանման կարողություն։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Une question sur cette offre ?
Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.
Published 4 ժամ առաջ
Expires 1 ամիսից
4 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
B1 Solution Agency
Erevan