Jobiglo

No results.

BTL & Events Coordinator

Dili Dairy · Erevan

Mid hy
MS Office

Job description

Աշխատանքի մասինԴիլին փնտրում է BTL & Events Coordinator՝ բրենդային միջոցառումների, համտեսների, ցուցահանդեսների և այլ մարքեթինգային ակտիվությունների կազմակերպման և համակարգման համար։ Փնտրում ենք հաղորդակցման զարգացած հմտություններով, նախաձեռնող, պրոակտիվ և կազմակերպված մասնագետի, ով կարողանում է արդյունավետ համագործակցել տարբեր գործընկերների հետ, կառավարել միաժամանակ մի քանի գործընթաց և ապահովել դրանց ժամանակին և որակյալ իրականացումը։Աշխատանքային պարտականություններՊլանավորել և կազմակերպել բրենդային միջոցառումներ, համտեսներ և այլ մարքեթինգային ակտիվություններ՝ համագործակցելով բրենդ մենեջերի և վաճառքի թիմի հետ։Կազմակերպել և համակարգել ընկերության մասնակցությունը փառատոններին, ցուցահանդեսներին, տոնավաճառներին և այլ միջոցառումներին։Կազմակերպել վաճառքի կետերում բրենդի ներկայացման և առաջխաղացման աշխատանքներ՝ ապրանքների տեսանելիության բարձրացում, գովազդային նյութերի տեղադրում, համտեսներ և այլ ակտիվություններ։Համագործակցել միջոցառումների կազմակերպիչների, մատակարարների և գործընկերների հետ։Կազմակերպել միջոցառումների համար անհրաժեշտ տպագրական նյութերի, բրենդավորված պարագաների և տեխնիկական միջոցների պատրաստումն ու մատակարարումը։Համակարգել միջոցառումների կազմակերպչական և լոգիստիկ աշխատանքները, անհրաժեշտության դեպքում ապահովել դրանց իրականացումը տեղում։Կազմել միջոցառումների բյուջեներ, վերահսկել ծախսերն ու ժամկետները։Ամփոփել իրականացված միջոցառումների և մարքեթինգային ակտիվությունների արդյունքները, պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել բարելավման առաջարկներ։Պահանջվող հմտություններ և որակավորում1-3 տարվա աշխատանքային փորձ միջոցառումների կազմակերպման, BTL մարքեթինգի կամ հարակից ոլորտներում։Հաղորդակցման և բանակցություններ վարելու զարգացած հմտություններ։Կազմակերպչական և ժամանակի կառավարման լավ հմտություններ։Միաժամանակ մի քանի առաջադրանք կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն։Նախաձեռնողականություն, պրոակտիվ մոտեցում և պատասխանատվության բարձր զգացում։Խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն։Թիմային աշխատանքի և տարբեր գործընկերների հետ արդյունավետ համագործակցելու հմտություններ։MS Office ծրագրերի իմացություն։Աշխատանքային պայմաններԶբաղվածություն՝ ամբողջ դրույք։Աշխատանքի ձևաչափ՝ հիբրիդային՝ գրասենյակային (Արտեմ Միկոյան 10/1), հեռավար և միջոցառումների անցկացման վայրերում աշխատանք։Աշխատանքային գրաֆիկ՝ լողացող՝ պայմանավորված միջոցառումների և նախագծերի ժամանակացույցով։❗ Կարևոր է՝ աշխատանքը ենթադրում է, ըստ անհրաժեշտության, զբաղվածություն երեկոյան ժամերին, ինչպես նաև շաբաթ և կիրակի օրերին։Աշխատանքային գրաֆիկը և հանգստի ժամանակը կազմակերպվում են նախապես համաձայնեցված կարգով։Դիմելու կարգՀետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայում նշելով «BTL & Events Coordinator»։Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 10, 2026Ընկերության մասին«Դիլի»-ն հայկական կաթնամթերք արտադրող ընկերություն է, որի ֆերման և արտադրական գործարանը գտնվում են Դիլիջանի ալպյան գոտում։Ընկերությունն արտադրում է 100% բնական կաթնամթերք՝ սեփական ֆերմայի բարձրակարգ ցեղատեսակի կովերի կաթից, առանց կոնսերվանտների, ներկանյութերի, այլ հավելումների և կաթի փոշու օգտագործման։Դիլիի տեսականին ներառում է ավելի քան 20 արտադրատեսակ՝ կաթ, յոգուրտներ, թթվասեր, հայկական և իտալական պանիրներ, պաղպաղակ և այլ կաթնամթերք։

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec Dili Dairy.
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Explore further

Salaries, guides and searches for Հայաստան.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

Apply now →

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

Une question sur cette offre ?

Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.

Published 1 շաբաթ առաջ

Expires 1 ամիսից

26 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

Dili Dairy

Erevan