Jobiglo

No results.

Խորհրդատու, Վանաձորի մասնաճյուղ

idbank · Vanadzor

New
hy
MS Office

Job description

Խորհրդատու, Վանաձորի մասնաճյուղ

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ Խորհրդատուի հաստիքը զբաղեցնելու համար փնտրում է մոտիվացված և հմուտ թեկնածուի, ով պատասխանատու է ստորև նշված պարտականությունները կատարելու համար․
 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բանկ այցելած հաճախորդների կարիքների բացահայտում,
Հաճախորդներին Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և Բանկի պրոդուկտների վերաբերյալ համապատասխան խորհրդատվության/տեղեկատվության տրամադրում,
Բանկոմատների և վճարային տերմինալների մասով հաճախորդներին խորհրդատվության մատուցում,
Նոր, վերաթողարկված կամ առգրավված պլաստիկ քարտերի ընդունում, տրամադրում հաճախորդներին,
Հաճախորդներին իրենց հաշիվների և այլ ծառայությունների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության տրամադրում, սպասարկում,
Հաճախորդներից Բանկի ծառայություններին վերաբերող դիմումների ընդունում, ընթացքի ապահովում,
Հաճախորդների կողմից հնչեցված հարցերի և բարձրացված խնդիրների լիարժեք պարզաբանում և լուծում, առաջացած խնդիրներին արագ արձագանքում, հետադարձ կապի ապահովում,
Հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների ընդունում, հետագա ընթացքի ապահովում, հետադարձ կապի ապահովում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Բարձրագույն կրթություն,
Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում դիտվի որպես առավելություն,
Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/,
Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
Հաճախորդների արդյունավետ սպասարկման հմտություններ,
Հաղորդակցման և թիմում աշխատելու հմտություններ,
Աշխատանքի ճիշտ կազմակերպման և ժամանակի կառավարման հմտություններ,
Բանակցելու և խնդիրների արագ ու արդյունավետ լուծման կարողություններ,
Միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու ունակություն,
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն,
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում։

 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկ»-ը հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ անվանումով։«ԱյԴի Բանկ»-ի առաքելությունն է հաճախորդների համար լինել առաջին ընտրության լավագույն նորարար Բանկ՝ ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքէջ />  

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec idbank.
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.
Source : ats:bamboohr

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

Apply now →

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

Une question sur cette offre ?

Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.

💬 Chat with us on Telegram

Published 2 օր առաջ

Expires 1 ամիսից

4 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

idbank

Vanadzor