Jobiglo

No results.

Միացիր մեզ որպես տնտեսագետ-վերլուծաբան

Enlight Studies · Erevan

New
Junior hy

Job description

«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնը նախաձեռնում է կամավորների ներգրավման փուլային ծրագիր, որի նպատակն է համալրել ներկայիս թիմն ակտիվ, եռանդուն անհատներով։Թվային Հայաստան և Մետրիկա նախագծերի իրականացման համար կենտրոնին անհրաժեշտ են վիճակագրական տվյալների հետ աշխատելու պատրաստակամություն և ցանկություն ունեցող, վերլուծական հմտություններով օժտված հետաքրքրասեր և պրպտող երիտասարդ տնտեսագետներ, ովքեր պատրաստ են ներգրավվելու կազմակերպության աշխատանքներում որպես տվյալների հավաքագրող-վերլուծաբաններ` պարբերաբար իրականացնելով իրենց մասնագիտական կոմպետենցիաներին կամ հետաքրքրությունների շրջանակին առնչվող տվյալների հավաքագրում և փոքրածավալ վերլուծություններ:Աշխատանքը կատարվում է կամավորական հիմունքներով:Թվային Հայաստան և Մետրիկա նախագիծը «Ինլայթ»-ի կողմից իրականացվող նախագծեր են, որոնք ենթադրում են ՀՀ տնտեսական, հասարակական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին առնչվող ցուցանիշների վերաբերյալ վստահելի և միջազգայնորեն ընդունված աղբյուրներից վիճակագրական տվյալների պարբերական հավաքագրում, մշակում, մեկնաբանում և հրապարակում` նախատեսված ոչ միայն մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակների համար։ԳործառույթներըՏնտեսական, հասարակական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտներին առնչվող ցուցանիշների վերաբերյալ վստահելի և միջազգայնորեն ընդունված աղբյուրներից վիճակագրական տվյալների պարբերական հավաքագրում, մշակում:Հավաքագրված տվյալների մեկնաբանում և հրապարակում` նախատեսված ոչ միայն մասնագետների, այլև հասարակության լայն շրջանակների համար:Ամսական պարբերականությամբ առնվազն 3-5 մետրիկայի /հավաքագրված բազա և վերլուծություն/ նախագծի ներկայացում:Վերլուծական ֆորումի կամ այլ բաժինների կողմից նախաձեռնվող և իրականացվող, Թվային Հայաստան և Մետրիկա նախագծերին առնչվող նախագծերում ակտիվ ներգրավվածություն:Առավել ակտիվ մասնակիցները կարող են առաջադրել իրենց թեկնածությունը կազմակերպության Վերլուծական ֆորումին անդամակցելու, հետագայում նաև կանոնադրական մարմինների ընտրություններում մասնակցելու համար և ստանալ կազմակերպության կառավարմանը մասնակցելու հնարավորություն։Պահանջվող որակավորումները`Վերլուծական հմտությունների առկայություն,Հայերեն գրավոր և բանավոր խոսքի գերազանց իմացություն,Ռուսերեն, անգլերեն կամ այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է,Տեղեկատվության հետ աշխատելու և վերլուծելու հմտություն,Քննադատական մտածողություն և հաղորդակցման հմտություններ,G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet) իմացություն,Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում,Անհատական և թիմային աշխատանքի կարողություն,Նախանձախնդրություն և համարձակություն,Ձեր ակնկալիքները «Ինլայթ»-իցՀրապարակայնություն։ Պատրաստված նյութերը հրապարակվում են կազմակերպության կայքէջում, որտեղ նշվում է հեղինակների անուն-ազգանունը: Բոլոր նյութերը տարածվում են կազմակերպության սոցիալական էջերի միջոցով. դրանցում ևս հստակեցվում են վերլուծաբանի հեղինակային իրավունքները։ Դուք մասնակցում եք կազմակերպության բոլոր միջոցառումներին և նախագծերին, որոնցում Ձեր գործառույթներն իրականացնելիս, հնարավորություն ունեք ծանոթանալ և շփվել ոլորտի մասնագետների հետ:Ճկունություն։ Աշխատանքն իրականացվում է գլխավորապես հեռավար հաղորդակցության եղանակով և ազատ գրաֆիկով։ Աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում կստանաք խորհրդատվություն և աջակցություն բաժնի ղեկավարի և կազմակերպության մյուս անդամների կողմից:Անհատական և Մասնագիտական Աճ։ Որպես Մեր Կազմակերպության Անդամ Կամ Կամավոր՝ Դուք Կդառնաք «Ինլայթ»-ի Մշտապես Աճող, Դինամիկ և Գործուն Թիմի Անդամ։ Ձեռք Կբերեք Ինչպես Նոր Ընկերներ և Ծանոթություններ, Այնպես Էլ՝ Անգնահատելի Փորձ, Ինչը Մեծապես Կնպաստի Ձեր Մասնագիտական ԱճինԿամավորության վկայական։ Դառնալով մեր թիմի անդամ՝ Դուք կազմակերպության հետ կնքում եք կամավորական աշխատանքի պայմանագիր նվազագույնը 1 տարի ժամկետով: Ժամկետի լրանալուց հետո ստանում եք վկայական: Կազմակերպությունը պատրաստակամ է նաև նվազագույնը 6 ամիս արդյունավետ աշխատանք ցուցաբերելու դեպքում Ձեզ տրամադրել երաշխավորագիր՝ ապագա գործատուին, գործընկերներին, ուսումնական հաստատությանը և այլն։Անդամագրության ընթացակարգըԴիմորդների ընտրությունն իրականացվում է երկու փուլով՝ փորձնական աշխատանք և հարցազրույց:Դիմումն ուղարկելուց հետո դիմորդը ստանում է առաջադրանք /թեմատիկ ուղղվածության սահմանափակում առկա չէ/, որի իրականացման և ներկայացման նպատակով դիմորդին տրվում է երկու շաբաթ ժամանակ: Դիմորդն ազատ է թեմայի ընտրության հարցում, որի շուրջ հստակեցումն իրականացվում է փորձաշրջանը համակարգող աշխատակցի հետ քննարկումների արդյունքում։ Փորձաշրջանի առաջին փուլը հաղթահարած դիմորդները հրավիրվում են հարցազրույցի։Երկու փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմիանան կազմակերության Թվային Հայաստան և Մետրիկա նախագծերի թիմերին: Աշխատանքն իրականացվում է բացառապես կամավորական հիմունքներով:«Ինլայթ» հանրային հետազոտությունների կենտրոնի Աշխատակազմին որպես տնտեսագետ”վերլուծաբան անդամակցելու համար, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով:Մեր այլ հայտադիմումները.Միացիր մեզ որպես թարգմանիչՄիացիր մեզ որպես օտար լեզվի խմբագիրՄիացիր մեզ որպես ՄՌԿ մասնագետՄիացիր մեզ որպես վերլուծաբան

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec Enlight Studies.
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Explore further

Salaries, guides and searches for Հայաստան.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

Apply now →

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

Une question sur cette offre ?

Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.

💬 Chat with us on Telegram

Published 7 ժամ առաջ

Expires 1 ամիսից

3 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

Enlight Studies

Erevan