Պահեստի և Գույքի Պատասխանատու
coaf · Debet
Job description
Պահեստի և Գույքի Պատասխանատու
Եթե դու պատասխանատու, կազմակերպված և գործունյա մասնագետ ես, սիրում ես կարգուկանոն, արագ նկատում ես առաջացող խնդիրները, ուշադիր ես և կարողանում ես արդյունավետ համագործակցել տարբեր թիմերի հետ, ապա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ ավանի Պահեստի և գույքի պատասխանատուի դերը հենց քեզ համար է։ Այս դերում դու պատասխանատու կլինես ՍՄԱՐԹ ավանի պահեստային տնտեսության սահուն կազմակերպման, գույքի և սարքավորումների հաշվառման ու պատշաճ պահպանման, ինչպես նաև ՍՄԱՐԹ ավանի տարածքների, գույքի և տեխնիկական միջոցների ընդհանուր վիճակի մշտադիտարկման համար։
Հիմնական պարտականություններ
Կազմակերպել և իրականացնել պահեստի ամենօրյա աշխատանքը։
Ընդունել, տեղաբաշխել, պահպանել և տրամադրել գույքը, սարքավորումները և նյութերը։
Վարել գույքի և նյութերի մուտքի, ելքի, վերադարձի և մնացորդների հաշվառումը։
Հետևել պահեստային տարածքի կարգուկանոնին և գույքի պահպանման պայմաններին։
Մասնակցել գույքագրման աշխատանքներին։
Հետևել սպառվող նյութերի և անհրաժեշտ պարագաների մնացորդներին։
Ապահովել միջոցառումների և աշխատանքային գործընթացների համար անհրաժեշտ գույքի տրամադրումն ու վերադարձը։
Պարբերաբար հետևել ՍՄԱՐԹ ավանի շենքերի, տարածքների, գույքի, սարքավորումների և տեխնիկական միջոցների տեսանելի վիճակին։
Հայտնաբերված անսարքությունների, վնասվածքների կամ անվտանգության ռիսկերի մասին ժամանակին տեղեկացնել համապատասխան պատասխանատուներին։
Իր մասնագիտական կարողությունների շրջանակում իրականացնել պարզ և փոքրածավալ տեխնիկական աշխատանքներ։
Համագործակցել ՔՈԱՖ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ պահեստավորման, գնումների, վերանորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքների շրջանակում։
Պահանջվող որակավորումներ
Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
Պահեստային տնտեսության, գույքի կառավարման, տեխնիկական սպասարկման կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
Գույքի և նյութերի հաշվառման սկզբունքների վերաբերյալ հիմնական գիտելիքներ։
Պարզ տեխնիկական խնդիրների հայտնաբերման և գնահատման կարողություն։
Համակարգչային հիմնական ծրագրերից օգտվելու կարողություն։
Հայերենի լավ իմացություն։
Անհրաժեշտ հմտություններ
Կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
Ուշադրություն մանրուքների նկատմամբ և խնդիրները ժամանակին նկատելու և արձագանքելու/տեղեկացնելու կարողություն։
Ժամանակի և առաջադրանքների արդյունավետ կառավարում։
Թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության հմտություններ։
Ֆիզիկական ակտիվ աշխատանք կատարելու պատրաստակամություն։
Անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ պատասխանատու վերաբերմունք։
Ինքնուրույն աշխատելու և միաժամանակ տարբեր ընթացիկ աշխատանքներ համակարգելու կարողություն։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶՎերջնաժամկետը՝ 2026թ․ hոկտեմբերի 8-ի օրվա ավարտն է։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Une question sur cette offre ?
Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.
Published 1 շաբաթ առաջ
Expires 1 ամիսից
17 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
coaf
Debet
Related job offers
-
Cabin Crew Recruitment Day – Yerevan Base (Oct 27, 2026)
Wizz Air Erevan -
Procurement Specialist
Tumo Center for Creative Technologies Erevan -
Mercaderista Operador Logístico en Homecenter
Espacio y Mercadeo -
Account Manager – Logistics & Transportation
Red Arrow Transportation Erevan -
Head of International Logistics Division
Team Group Erevan