Jobiglo

No results.

Ռեստորանի տնօրեն

Pi Hospitality · Erevan

New
hy

Job description

Նկարագրություն«Գինետուն» ռեստորանի համար աշխատանքի ենք հրավիրում փորձառու մասնաճյուղի տնօրեն:ՊարտականություններՎերահսկել և բարելավել անձնակազմի ամենօրյա աշխատանքային պարտականությունների կատարումը, գնահատել կատարողականը,Վերլուծել և առաջարկել աշխատողների աշխատանքը բարելավող միջոցառումներ,Մասնակցել անձնակազմի մոտիվացիոն համակարգերի մշակմանը և կիրառմանը, առաջարկել և կազմակերպել թիմային ոգին բարձրացնող միջոցառումներ,Աշխատակիցների համար անցկացնել հաստիքից բխող թրեյնինգներ, ներկայացնել մասնաճյուղի ստանդարտները և պահանջները, կազմակերպել նոր աշխատակիցների ուսուցումը և աշխատանքում սահուն ներգրավումը,Անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել հանդիպումներ, ներկայացնել տվյալ ժամանակահատվածի համար կազմակերպության նպատակները, աշխատակիցներին տալ իրենց աշխատանքի գնահատականը` գովաբանելով կամ թերությունները նշելով,Վերահսկել կազմակերպության ներքին կարգապահական և անվտանգության կանոնների, մասնաճյուղի բացման և փակման գործընթացների, աշխատակիցների հագուստի և արտաքին տեսքի ստանդարտների պահպանումը ամբողջ անձնակազմի կողմից,Սրահի գոտիները բաշխել պատասխանատուների միջև, աշխատակիցներին հստակ ներկայացնել իրենց աշխատանքային պարտականությունները,Մասնաճյուղում ապահովել առողջ և դրական աշխատանքային մթնոլորտ, անձնակազմի հետ հարաբերություններում ցուցաբերել արդար վերաբերմունք,Ապահովել աշխատակիցների կողմից նյութական և տեխնիկական ռեսուրսների, գույքի և ապրանքների խնայողաբար օգտագործումը, կանխարգելել կազմակերպության ներսում գողության դեպքերը,Լսել աշխատակիցների խնդիրները, անհրաժեշտության դեպքում ներկայացնել տնօրինությանը,Վերահսկել անձնակազմի հաճախումները, ժամային գրաֆիկներին համապատասխանությունը, հետևել աշխատակիցների ուշացումներին և կարգապահությանը,Վերահսկել աշխատակիցների անձնական փաստաթղթերի թարմացման և համապատասխան ստորաբաժանում ուղարկման գործընթացը,Լրացնել անձնակազմին վերաբերող անհրաժեշտ մատյանները,Անմիջական ղեկավարին ներկայացնել առաջարկներ անհրաժեշտ հաստիքային փոփոխությունների վերաբերյալ,Մասնակցություն ցուցաբերել նոր աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացին,Հետևել մենյուների փոփոխություններին, այդ մասին տեղեկացնել աշխատակիցներին և շահագրգիռ ստորաբաժանումներին, առաքման ծառայություններում կատարել համապատասխան փոփոխություններ,Աշխատակիցներին տեղեկացնել ստոպ-լիստերի մասինՈւսումնասիրել մրցակիցների շուկան և ներկայացնել համապատասխան առաջարկներ` բրենդի առաջմղման նպատակով,Իրականացնել մասնաճյուղի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքների պատվերները, դրանց ընդունումը, հաշվառել տեղաշարժը, պարբերաբար իրականացնել գույքագրում,Վերահսկել կազմակերպության ընդհանուր ծախսերը, կրճատել ավելորդ ծախսերը,Ձեռնարկել մասնաճյուղի շահույթի ավելացմանն ուղղված միջոցառումներ,Յուրաքանչյուր հերթափոխից առաջ համոզվել մասնաճյուղում սարքավորումների շահագործման անվտանգության հարցում, սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել տնօրինությանը և չեզոքացնել վտանգը,Վերահսկել սննդի և խմիչքների անվտանգության, սանիտարական նորմերի պահպանման, պատրաստման և մատուցման համապատասխանությունը կազմակերպության ստանդարտներին,Վերահսկել սեղանի ձևավորման և սպասքադրման ստանդարտների պահպանումը, մաքրությունը և համապատասխան քանակի ապահովումը,Վերահսկել ամբողջ մասնաճյուղի մաքրությունը, թույլ չտալ աղբի և ավելորդ իրերի կուտակումներ,Վերահսկել բույսերի մաքրության և խնամքի գործընթացը,Վերահսկել մասնաճյուղում ջերմաստիճանի և լուսավորության համապատասխանությունը ստանդարտներին,Ձեռնարկել միջոցառումներ խոհանոցից սրահ եկող աղմուկի, հոտերի և ծխի բացառման ուղղությամբ,Շփվել հյուրերի հետ, նրանցից ստանալ հետադարձ կապ մասնաճյուղին առնչվող բոլոր հարցերի` այդ թվում աշխատողների սպասարկման մակարդակի և սննդի որակի վերաբերյալ, դրանց հիման վրա տնօրինությանը ներկայացնել նոր առաջարկներ,Պարբերաբար հանդես գալ ճաշացանկը թարմացնելու առաջարկություններով` հաշվի առնելով շուկայի պահանջները և հյուրերի կարծիքներն ու բողոքները,Կազմակերպել հյուրերի անձնական միջոցառումները, օգնել կազմել ճաշացանկ, վերահսկել միջոցառումների անցկացման ընթացքը,Ապահովել հյուրի հարմարավետությունը,Հարթել հյուրերի հետ առաջացած կոնֆլիկտները, դրանց մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին,Վերահսկել հյուրերի կողմից մոռացված իրերի ժամանակին վերադարձի գործընթացը։ՊահանջներՀամապատասխան աշխատանքային փորձ,Անգլերենի և ռուսերենի իմացություն,Սպասարկման ոլորտի միջազգային ընդունված ստանդարտների իմացություն,Համակարգչից օգտվելու կարողություն,Մաթեմատիկական հաշվարկներ կատարելու հմտություն,Անձնակազմի ղեկավարման հմտություններ,Պարտականությունները ըստ աշխատակիցների պաշտոնների բաշխելու ունակություն,Հաղորդակցման գերազանց հմտություններ,Բանավոր և գրավոր գրագետ խոսք,Կազմակերպչական հմտություններ,Պարտաճանաչություն,Կոնֆլիկտներն արագ և ինքնուրույն հարթելու ունակություն,Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,Ժամանակի կառավարման հմտություններ,Առաջնայինը երկրորդայինից տարբերելու հմտություն,Միաժամանակ մի քանի աշխատանքային գործառույթ իրականացնելու կարողություն,Հանձարարված առաջադրանքերի կատարման հանդեպ հետևողականություն,Պատրաստակամություն,Ուշադրություն մանրուքներին։Ռեստորանը գտնվում է Առինջում։

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec Pi Hospitality.
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

💬 Chat with us on Telegram Chat on WhatsApp

Published 3 օր առաջ

Expires 1 ամիսից

11 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

Pi Hospitality

Erevan