Team Lead/Loan Officer
CARD AgroCredit UCO · Erevan
Job description
ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ-ն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Երևանը սպասարկող Թիմի ղեկավար/վարկային մասնագետ: Թիմի ղեկավար/վարկային մասնագետն իրականացնելու է հաճախորդների ներգրավում, պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում՝ վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով, ձևավորելու է վարկային և լիզինգի պորտֆել։Պահանջներ.Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում, նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական, սոցիալական վիճակի վերլուծություն,վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության և գրավի գնահատում,վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։Պահանջվող որակավորումներ.Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում,Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում,ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն,ՀՀ տարածքների վերաբերյալ իրազեկվածություն,Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ,Կառավարչական հմտություններ՝ թիմի հետագա ընդլայնումն ու արդյունավետ զարգացումն ապահովելու նպատակով,Նախաձեռնողականություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն,Սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,Պատասխանատվության բարձր զգացում,Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ,Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն,Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,Վարորդական իրավունքի առկայություն:Ինչու միանալ մեզ.Կայուն և զարգացող կազմակերպություն,Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,Համագործակցային և աջակցող թիմային միջավայր,Մասնագիտական գիտելիքների շարունակական զարգացում։Եթե հետաքրքրված եք, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը էլ․ հասցեով և դարձեք մեր թիմի մի մասը։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Une question sur cette offre ?
Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.
Published 45 րոպե առաջ
Expires 1 ամիսից
1 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
CARD AgroCredit UCO
Erevan