Թվային անվտանգության փորձագետի հայտարարություն
Dignity NGO · Erevan
Job description
«ԴԻԳՆԻԹԻ» Մարդասիրական ՀԿ-ն՝ Elisabeth-Selbert-Initiative (ESI)-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Իրավապաշտպանների պաշտպանության նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում, հայտարարում է թվային անվտանգության փորձագետի ընտրության մրցույթ։Աշխատանքի շրջանակը․Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված 5 (հինգ) իրավապաշտպանների համար անցկացնել համատեղ գործնական դասընթաց՝ ուղղված թվային անվտանգության վերաբերյալ նրանց գիտելիքների և գործնական հմտությունների զարգացմանը։Դասընթացի ընթացքում կքննարկվեն մարդու իրավունքների պաշտպանների գործունեության համատեքստում առավել արդիական թվային անվտանգության ռիսկերը, ինչպես նաև դրանց կանխարգելման և նվազեցման գործնական միջոցները։Դասընթացը, մասնավորապես, կներառի հետևյալ թեմաները՝անվտանգ հաղորդակցության գործիքների և մեթոդների կիրառում,գաղտնաբառերի անվտանգ ստեղծում և կառավարում,երկփուլ նույնականացման (2FA) կիրառում,ֆիշինգային նամակների, հաղորդագրությունների և կեղծ հղումների ճանաչում և կանխարգելում,սոցիալական ցանցերի և առցանց հաշիվների անվտանգության ապահովում,համակարգիչների և բջջային սարքերի անվտանգության հիմնական միջոցներ,անձնական և աշխատանքային տվյալների պաշտպանություն,կիբեռսպառնալիքների և սոցիալական ինժեներիայի ռիսկերի ճանաչում և կանխարգելում,մարդու իրավունքների պաշտպանների համար առանձնահատուկ նշանակություն ունեցող այլ թվային անվտանգության ռիսկեր։Համատեղ դասընթացից հետո յուրաքանչյուր մասնակցի համար, միայն նրա տեղեկացված և կամավոր համաձայնությամբ, կիրականացվի անհատական թվային սարքերի անվտանգության գնահատում։Գնահատման արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն անհատականացված գործնական առաջարկություններ՝ հայտնաբերված ռիսկերի և հնարավոր խոցելիությունների նվազեցման, ինչպես նաև թվային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով։Գաղտնիության և տվյալների պաշտպանության պայմաններ․Անհատական սարքերի անվտանգության գնահատումն իրականացվելու է բացառապես մասնակցի տեղեկացված և կամավոր համաձայնությամբ։Գնահատման ընթացքում փորձագետը չպետք է պահանջի, ստանա կամ պահպանի մասնակցի գաղտնաբառերը, անձնական նամակագրությունը, անձնական ֆայլերը կամ գնահատման նպատակով չպահանջվող այլ զգայուն տվյալներ։Փորձագետը պարտավոր է պահպանել աշխատանքի ընթացքում իրեն հասանելի դարձած ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը և այն օգտագործել բացառապես ծառայության իրականացման նպատակով։Ովքե՞ր կարող են դիմել․Դիմել կարող են թվային անվտանգության ոլորտում մասնագիտական գիտելիքներ և առնվազն 3 /երեք/ տարվա համապատասխան գործնական փորձ ունեցող մասնագետները։Նախընտրելի կհամարվի իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կամ այլ բարձր ռիսկային միջավայրում աշխատող անձանց թվային անվտանգության ապահովման ոլորտում աշխատանքային փորձը։Ինչպե՞ս դիմել․Հետաքրքրված մասնագետներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV), նախկինում իրականացրած աշխատանքների մասին հավաստող նյութերը և ֆինանսական առաջարկը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ Նամակի թեմա դաշտում խնդրում ենք նշել՝ «Թվային անվտանգության փորձագետ»։Ծառայությունների կատարման ժամանակահատվածն է 2026թ․-ի հոկտեմբերի 30-ը։Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2026 թվականի հոկտեմբերի 9-ն է։Ընտրության արդյունքների մասին ընտրված թեկնածուն կծանուցվի մինչև 2026 թվականի հոկտեմբերի 14-ը։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches for Հայաստան.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Une question sur cette offre ?
Posez-la ici : vous recevrez le récapitulatif de l'offre par e-mail, tout de suite.
Published 1 շաբաթ առաջ
Expires 1 ամիսից
23 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Dignity NGO
Erevan
Related job offers
-
Traffic Risk Manager
VBET Erevan -
Senior Adviser on National Resilience – Whole-of-Government Approach (EUPM Armenia)
Myndigheten för psykologiskt försvar Erevan -
Senior Adviser för motverkande av främmande informationsmanipulation (FIMI) – EUPM Armenien
Myndigheten för psykologiskt försvar Erevan -
Senior Security Consultant – China Cloud Compliance
Sii Poland Arménie -
SOC Investigator – Security Operations Center Analyst
digitainsoftware Yerevan