Jobiglo

No results.

Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ

idbank · Yerevan

New
Junior hy

Job description

Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ


«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ն փնտրում է մոտիվացված և խելացի թիմի անդամի, ով կմիանա թիմին որպես Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Սպասարկման որակի ապահովման նպատակով բանկի՝ հաճախորդ սպասարկող աշխատակիցնեորի սպասարկման մշտադիտարկում, սպասարկման ստանդարտների մշակում և զարգացում,
Բանկի մասնաճյուղերի, զանգերի կենտրոնի, թվային հարթակի սպասարկմամբ զբաղվող աշխատակիցների հետ կոմունիկացիայի պահպանում՝ աշխատանքային գործընթացում առաջացած խնդիրների և խոչընդոտների, հաճախորդների կարիքների բացահայտման նպատակով,
Մասնաճյուղային ցանցի կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման որակի դիտարկում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) և գնահատում բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան,
Զանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում (հեռախոսազանգ և գրավոր հաղորդակցում) և բանկի կողմից սահմանված ստանդարտների համապատասխան գնահատում,
Պրեմիում բանկային ծառայությունների վարչության և կորպորատիվ հաճախորդների սպասարկման մասնագետների կողմից մատուցվող ծառայությունների առցանց վերլուծություն, սպասարկման դիտարկում և գնահատում (տեսանկարահանման և ձայնալսման համակարգերի միջոցով) բանկի կողմից սահմանաված ստանդարտների համապատասխան,
Թվային հարթակների միջոցով (IDram և IDBank հավելված, Idbanking հարթակ, բանկի կայք և այլն) մատուցվող ծառայությունների ուսումնասիրություն, սպասարկման դիտարկում,
Աշխատակիցների և հաճախորդների կողմից ստացված առաջարկությունների/ բողոքների ուսումնասիրություն, դրանց հիման վրա գործընթացների բարելավում,
Հաճախորդների հետ հեռախոսազանգի միջոցով հետադարձ կապի ապահովում, վերջիններիս մոտ սպասարկման որակի հետ կապված խնդիրների վերհանում, լուծման հնարավոր տարբերակների առաջարկում,
Կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների լուծման նպատակով առաջարկների կազմում, շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում և ներկայացում,
Սպասարկման հիմնական ցուցանիշների մշտական դիտարկում, հաշվետվությունների կազմում, տվյալների վերլուծություն,
Սպասարկման որակի բարելավման առաջարկների և իրականացված գործողությունների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների կազմում,
Անմիջական կամ վերադաս ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Բարձրագույն կրթություն կամ ավարտական կուրսի ուսանողներ
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
Բանկային պրոդուկտների և ծառայությունների ընդհանուր իմացություն
Բանկային օրենսդրության ընդհանուր իմացություն
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուներով անհրաժեշտ տեղեկատվություն որոնելու հմտություն
Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
Կազմակերպչական հմտություններ
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն, միաժամանակ մի քանի առաջադրանք կատարելու կարողություն
Փոփոխություններին արագ արձագանքելու կարողություն
Մանրուքների նկատմամբ մեծ ուշադրություն
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն
Գործարար էթիկայի նորմերի իմացություն և դրանց կիրառում

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտային ակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը
 

Questions fréquentes

Le salaire n'est pas communiqué publiquement par le recruteur. Vous pouvez postuler et négocier directement avec idbank.
Cliquez sur "Postuler maintenant" en haut de la page. Vous pouvez importer votre CV en 1 clic — Jobiglo extrait automatiquement vos informations et postule pour vous.
Source : ats:bamboohr

Why are you reporting this job?

Thank you for your report. We will review this job.

Explore further

Salaries, guides and searches in Armenia.

Apply in 30 seconds

Enter your email to apply. An account will be created automatically.

Apply now →

By continuing, you accept our terms of use.

Already have an account? Login

A question about this job?

Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.

💬 Chat with us on Telegram

Published 4 hours ago

Expires 1 month from now

4 views · 0 interested

Boost your chances

Upload your CV — we will match you with relevant openings.

Analyzing your CV...

idbank

Yerevan