Վարչատնտեսական աշխատանքների համակարգող
coaf · Yerevan
Job description
Վարչատնտեսական աշխատանքների համակարգող
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) փնտրում է կազմակերպված, նախաձեռնող և արդյունքահեն վարչատնտեսական աշխատանքների համակարգողի, ով կհամակարգի կազմակերպության վարչատնտեսական գործառույթները, կապահովի գնումների միասնական համակարգի լիարժեք ներդրումը և կնպաստի գործառնական գործընթացների արդյունավետության բարձրացմանը։
Հիմնական պարտականություններՎարչատնտեսական աշխատանքների համակարգում
Համակարգել ՔՈԱՖ-ի վարչատնտեսական աշխատանքները՝ ապահովելով կենտրոնների և ստորաբաժանումների անխափան գործունեությունը։
Կազմակերպել և վերահսկել գնումների, մատակարարումների, պահեստների, գույքի, տրանսպորտի, լոգիստիկայի և գրասենյակային սպասարկման աշխատանքները։
Ապահովել թիմերի աշխատանքների արդյունավետ բաշխումը, համագործակցությունն ու սահմանված նպատակների իրականացումը։
Գնումների և մատակարարումների կազմակերպում
Համակարգել և ապահովել ՔՈԱՖ-ի ընթացիկ, ծրագրային գնումները՝ ապահովելով դրանց թափանցիկությունը, որակը և ծախսարդյունավետությունը։
Ապահովել գնումների միասնական, արագ և արդյունավետ համակարգի ներդրման ավարտը, լիարժեք գործարկումն ու շարունակական կատարելագործումը։
Մշակել և բարելավել գնումների քաղաքականությունները, ընթացակարգերը, հաստատման և վերահսկման մեխանիզմները։
Կազմակերպել գնումների պլանավորումը, մատակարարների ընտրությունը, առաջարկների գնահատումը, պայմանագրային բանակցությունները և մատակարարումների վերահսկումը։
Ապահովել գնումների էլեկտրոնային հաշվառումը, գործընթացների պատշաճ փաստաթղթավորումը, ժամկետների պահպանումն ու մատակարարների հետ արդյունավետ համագործակցությունը։
Տրանսպորտ, լոգիստիկա և գույքի կառավարում
Կազմակերպել և համակարգել տրանսպորտային պարկի աշխատանքը, աշխատակիցների և շահառուների փոխադրումները, երթուղիների պլանավորումն ու տրանսպորտային միջոցների արդյունավետ շահագործումը։
Վերահսկել տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը, անվտանգությունը և շահագործման ծախսերը։
Համակարգել պահեստների աշխատանքը, ապրանքների և գույքի ընդունումը, հաշվառումը, պահպանումն ու բաշխումը՝ ապահովելով համապատասխան վերահսկման համակարգերի կիրառումը։
Կազմակերպել գրասենյակային և վարչական սպասարկումը՝ ապահովելով անհրաժեշտ գույքի, սարքավորումների և օժանդակ ծառայությունների հասանելիությունն ու որակը։
Գործառնական արդյունավետություն և վարչատնտեսական բյուջե
Վերլուծել և բարելավել վարչատնտեսական գործընթացները՝ ներդնելով թվայնացման, ավտոմատացման և արդյունավետ վերահսկողության լուծումներ։
Մասնակցել վարչատնտեսական բյուջեի պլանավորմանը, վերահսկել վարչատնտեսական ծախսերը և առաջարկել ռեսուրսների օպտիմալացման լուծումներ։
Գնահատել գործառնական արդյունքներն ու ռիսկերը, մշակել բարելավման առաջարկություններ և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
Համագործակցել ֆինանսական և ծրագրային թիմերի հետ՝ աշխատանքների արդյունավետ պլանավորման և իրականացման նպատակով։
Պահանջվող որակավորում և հմտություններ
Բարձրագույն կրթություն՝ կառավարման, տնտեսագիտության, ֆինանսների, լոգիստիկայի կամ հարակից ոլորտներում։
Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ ղեկավար կամ համակարգող պաշտոնում։
Գնումների, մատակարարումների, լոգիստիկայի և վարչատնտեսական գործընթացների կազմակերպման փորձ։
Բյուջետավորման, ծախսերի վերահսկման և ռեսուրսների պլանավորման հմտություններ։
Գործընթացների բարելավման, նոր համակարգերի ներդրման և փոփոխությունների կառավարման կարողություններ։
Թիմերի համակարգման, պլանավորման, բանակցելու և խնդիրների լուծման զարգացած հմտություններ։
Վերլուծական մտածողություն, նախաձեռնողականություն, պատասխանատվության բարձր զգացում և արդյունքահեն մոտեցում։
MS Office-ի, մասնավորապես Excel-ի և թվային կառավարման գործիքների լավ իմացություն։
Հայերենի գերազանց և անգլերենի լավ իմացություն։
Առավելություն կդիտվի՝
ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերի գնումների ընթացակարգերի իմացությունը և համապատասխան աշխատանքային փորձը։
Միջազգային ֆինանսական կառույցների և դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերով աշխատելու փորձը։
Գնումների էլեկտրոնային համակարգերի ներդրման, ավտոմատացման և գործընթացների վերափոխման փորձը։
Ինչո՞ւ միանալ ՔՈԱՖ-ին
Իրական ազդեցություն․ նպաստել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացմանը։
Մասնագիտական աճ․ համակարգել բազմագործառույթ թիմեր և զարգացնել կառավարչական կարողությունները։
Նորարարություն․ անմիջական մասնակցություն ունենալ ժամանակակից համակարգերի ներդրման և գործընթացների բարելավման գործում։
Արժեքահեն միջավայր․ աշխատել համագործակցությունը, նախաձեռնողականությունն ու պատասխանատվությունը կարևորող թիմում։
Մենք առաջարկում ենք՝
Մրցունակ աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ,
Տարեկան 20 աշխատանքային օր վճարովի արձակուրդ,
Երկարացված Ամանորյա արձակուրդ՝ մինչև հունվարի 7-ը,
Թիմի անդամների համար հատուկ զեղչային պայմաններ՝ Կոնցեպտ հյուրանոցից օգտվելու համար (20%),
Ճկուն աշխատանքային ժամերի հնարավորություն՝ տարեկան մինչև 32 ժամ,
Լրացուցիչ հանգստյան օրեր (Comp Days)՝ համաձայն կազմակերպության ընթացակարգի։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ
Եթե պատրաստ ես համակարգել բազմաբնույթ գործառույթներ, ներդնել արդյունավետ լուծումներ և նպաստել ՔՈԱՖ-ի կազմակերպական զարգացմանը, ապա միացի՛ր մեր թիմին։Աշխատանքի վայր՝ Երևան՝ մարզային աշխատանքային այցերով։Անմիջական ղեկավար՝ Գործառնությունների գծով ղեկավար։Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 20:
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 16 hours ago
Expires 1 month from now
4 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
coaf
Yerevan