Վաճառքի մասնագետ
Luyser Property Developer · Erevan
Job description
«Լույսեր» ընկերությունը սկսում է նոր բնակելի նախագծի մշակման աշխատանքները։ Մենքփնտրում ենք ակտիվ, հաղորդակցվող և արդյունքակենտրոն վաճառքի մասնագետների, ովքերկցանկանան միանալ մեր թիմին և մասնակցել նոր նախագծի վաճառքների իրականացմանը։Հիմնական պարտականություններ• Աշխատել պոտենցիալ գնորդների հետ՝ սկսած առաջին կապից մինչև գործարքի ավարտ• Բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել դրանց համապատասխան բնակարաններ և այլ անշարժ գույք• Ներկայացնել նախագիծը, դրա առավելությունները, գնային և վաճառքի պայմանները• Կազմակերպել և անցկացնել հանդիպումներ, խորհրդատվություններ, նախագծի և բնակարանների ցուցադրություններ• Վարել բանակցություններ հաճախորդների հետ և նպաստել գնման որոշման կայացմանը• Մշակել ընկերության կողմից ստացված լիդերը և իրականացնել անհրաժեշտ հետադարձ կապ• Ակտիվորեն ներգրավել նոր հաճախորդների և ձևավորել սեփական հաճախորդների բազան• Հետևողականորեն աշխատել հետաքրքրված հաճախորդների հետ՝ պահպանելով երկարաժամկետ հարաբերություններ• Վարել հաճախորդների և գործարքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը CRM համակարգում• Համագործակցել վաճառքի բաժնի ղեկավարի, մարքեթինգի թիմի, ինչպես նաև ներքին ևարտաքին բրոքերների հետ• Մասնակցել վաճառքի արշավներին, շնորհանդեսներին, միջոցառումներին և բաց դռների օրերին• Հետևել անշարժ գույքի շուկայի զարգացումներին և մրցակիցների առաջարկներին• Կատարել սահմանված անհատական վաճառքի պլանները և KPI-ները• Մասնակցել ընկերության կողմից կազմակերպվող վերապատրաստումներին և մշտապեսզարգացնել նախագծի ու վաճառքի վերաբերյալ գիտելիքները։Պահանջներ• Բարձրագույն կրթություն• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքների ոլորտում• Անշարժ գույքի, բանկային, ապահովագրական, այլ ապրանքների/ծառայությունների վաճառքիփորձը կդիտվի որպես առավելություն• Վաճառքի, բանակցությունների և հաճախորդների հետ աշխատանքի լավ հմտություններ• Գրագետ և համոզիչ հաղորդակցվելու ունակություն• Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,• CRM համակարգերի և հիմնական գրասենյակային ծրագրերի հետ աշխատելու կարողություն• Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և արդյունքի հասնելու բարձր մոտիվացիաՄենք առաջարկում ենք• Մասնակցություն նոր և մասշտաբային բնակելի նախագծի վաճառքներին• Մրցունակ ֆիքսված աշխատավարձ և վաճառքի արդյունքներից կախված բոնուսային համակարգ• Մասնագիտական վերապատրաստում և վաճառքի հմտությունների շարունակական զարգացում• Ժամանակակից և դինամիկ աշխատանքային միջավայր։Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ linkdin-ով։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salary: Վաճառքի մասնագետ Based on 12 job offers in ArmeniaSalaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 8 hours ago
Expires 1 month from now
6 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Luyser Property Developer
Erevan