ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ
MTK CJSC · Erevan
Job description
«ՄՏԿ» ընկերությունը փնտրում է նախաձեռնող և պատասխանատու վաճառքի մասնագետի՝ կաթսաների վաճառքի և առաջխաղացման ուղղությամբ։ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ · Կաթսաների և հարակից ապրանքների ներկայացում և վաճառք, · նոր հաճախորդների որոնում և ներգրավում, · գործող և պոտենցիալ հաճախորդների հետ կապի հաստատում և պահպանում,· հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան արտադրանքի առաջարկ, · ապրանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, · հաճախորդների հետ հանդիպումների և բանակցությունների կազմակերպում և վարում,· հաճախորդների հարցումների և պատվերների ընդունում և դրանց ընթացքի ուղեկցում մինչև վաճառքի ավարտը,· հաճախորդների համար գնային առաջարկների պատրաստում և ներկայացում,· առկա և պոտենցիալ հաճախորդների բազայի վարում և թարմացում, · շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն, · վաճառքի պլանների և սահմանված ցուցանիշների կատարում, · վաճառքների վերաբերյալ հաշվետվությունների և անհրաժեշտ տեղեկատվության ներկայացում, · այլ պարտականությունների կատարում՝ ըստ աշխատանքային անհրաժեշտության։ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ · Բարձրագույն տեխնիկական կրթությունը պարտադիր է,· վաճառքի, պատվերների կառավարման կամ հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,· հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, · համակարգչային գիտելիքներ (MS Office),· վերլուծական մտածողություն, գրագետ հաղորդակցվելու և բանակցություններ վարելու հմտություններ,ժամանակի կառավարման հմտություն,պատասխանատվություն։ Ինքնակենսագրականում (CV) անպայման նշել ակնկալվող աշխատավարձի չափը։ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) էլ.փոստի հասցեին՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salary: Վաճառքի մասնագետ Based on 12 job offers in ArmeniaSalaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 1 week ago
Expires 1 month from now
21 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
MTK CJSC
Erevan