Տոմսային համակարգի կառավարման բաժնի պետ
Technology Management Center of Yerevan City · Erevan
Job description
«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն փնտրում է փորձառու և նախաձեռնող մասնագետի, ով կստանձնի Երևանի միասնական տրանսպորտային տոմսային համակարգի կառավարումը:Տոմսային համակարգի կառավարման բաժնի պետը պատասխանատու է տոմսային համակարգի շահագործման, տեխնիկական սպասարկման և անխափան աշխատանքի ապահովման գործընթացների կազմակերպման և վերահսկման համար։ Պաշտոնը ներառում է ՏՏ ենթակառուցվածքների և համակարգերի աշխատանքի համակարգում, տեխնիկական խնդիրների և միջադեպերի կառավարում, համակարգերի ներդրման ու զարգացման գործընթացների կազմակերպում, ինչպես նաև թիմի աշխատանքի պլանավորում և համակարգում։ Բաժնի պետը նաև ապահովում է տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների մշակումը, ծառայությունների որակի վերահսկումը, տեղեկատվական անվտանգության պահանջների պահպանումը և արտաքին մատակարարների հետ արդյունավետ համագործակցությունը։Աշխատանքի նկարագրությունՀասարակական տրանսպորտի էլեկտրոնային տոմսային համակարգերի (Automated Fare Collection — AFC) ճարտարապետության, հիմնական բաղադրիչների և դրանց փոխգործակցության սկզբունքների իմացություն։Էլեկտրոնային տոմսային, վճարային կամ այլ բարձր ծանրաբեռնվածությամբ գործարքային համակարգերի ներդրման, շահագործման կամ տեխնիկական սպասարկման փորձ։Տոմսային համակարգերի ծրագրատեխնիկական բաղադրիչների՝ վալիդատորների, վճարային տերմինալների, տրանսպորտային քարտերի, կենտրոնական կառավարման համակարգերի (Back Office) և հաշվարկային համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն։Open-loop և Closed-loop տոմսային համակարգերի, NFC, QR և EMV վճարային տեխնոլոգիաների աշխատանքի սկզբունքների իմացություն։Վճարային գործարքների մշակման, հաշվառման, փոխհաշվարկների (Clearing & Settlement), ֆինանսական տվյալների համադրման (Reconciliation) և վճարային օպերատորների հետ ինտեգրացիաների վերաբերյալ գիտելիքներ։Գործող տեղեկատվական համակարգերի ընդունում-հանձնման (System Handover / Transition), տեխնիկական աուդիտի, փաստաթղթավորման, գիտելիքի փոխանցման և շահագործման պատասխանատվության ստանձնման գործընթացների կազմակերպման փորձ։Բարձր հասանելիությամբ (High Availability) համակարգերի, մոնիթորինգի, պահուստավորման և վթարային վերականգնման (Disaster Recovery) լուծումների վերաբերյալ գիտելիքներ։ՏՏ ծառայությունների կառավարման միջազգային մոտեցումների, մասնավորապես՝ ITIL, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ISO 27001 և վճարային անվտանգության PCI DSS ստանդարտների իմացություն։Տեղեկատվական համակարգերի զարգացման ծրագրերի, նոր ֆունկցիոնալ հնարավորությունների ներդրման և տարբեր համակարգերի ինտեգրման նախագծերի կառավարման փորձ։Միջազգային տեխնոլոգիական մատակարարների, վճարային կազմակերպությունների և հասարակական տրանսպորտի օպերատորների հետ համագործակցության փորձ։Անգլերենի մասնագիտական աշխատանքային իմացություն՝ տեխնիկական փաստաթղթերի ուսումնասիրման և միջազգային գործընկերների հետ հաղորդակցության համար։Անհրաժեշտ հմտություններԲարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային գիտությունների, ճարտարագիտության, կառավարման կամ հարակից ոլորտներում։Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, որից առնվազն 2 տարին՝ ՏՏ համակարգերի, տեխնիկական սպասարկման կամ գործառնական գործընթացների կառավարման ոլորտում։Տեղեկատվական համակարգերի շահագործման, տեխնիկական սպասարկման և անխափան աշխատանքի ապահովման գործընթացների կազմակերպման փորձ։ՏՏ ենթակառուցվածքների, սերվերային և ցանցային համակարգերի, տվյալների բազաների, API ինտեգրացիաների և ծրագրային ապահովման աշխատանքի սկզբունքների իմացություն։ՏՏ ծառայությունների կառավարման, տեխնիկական աջակցության, միջադեպերի և խնդիրների կառավարման, ինչպես նաև ծառայությունների որակի վերահսկման (SLA) գործընթացների իմացություն։Տեղեկատվական համակարգերի ներդրման, փոփոխությունների կառավարման, թեստավորման և ընդունման գործընթացների կազմակերպման փորձ։Տեխնիկական փաստաթղթերի, համակարգերի շահագործման ընթացակարգերի, հաշվետվությունների և տեխնիկական առաջադրանքների մշակման ու գնահատման կարողություններ։Աշխատանքային թիմերի կառավարման, առաջադրանքների պլանավորման, աշխատանքների համակարգման և արտաքին մատակարարների հետ համագործակցության փորձ։Տվյալների վերլուծության, հաշվետվությունների ձևավորման և գործառնական ցուցանիշների (KPI) վերահսկման կարողություններ։Տեղեկատվական անվտանգության, հասանելիության կառավարման, տվյալների պաշտպանության և համակարգերի անընդհատության ապահովման հիմնական սկզբունքների իմացություն։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 1 day ago
Expires 1 month from now
4 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Technology Management Center of Yerevan City
Erevan
Related job offers
-
Solution Architect - Judicial Ecosystem
Information Systems Agency of Armenia (ISAA) Erevan -
Product Owner - Public Sector Digitalization
Information Systems Agency of Armenia (ISAA) Erevan -
Information Security Officer
Information Systems Agency of Armenia (ISAA) Erevan -
ASIC Design Verification Engineer
cisco -
Scientific Infrastructure Engineer III
emeraldcloudlab