Վաճառքների մենեջեր
idbank · Yerevan
Job description
Վաճառքների մենեջեր
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ- ն փնտրում է փորձառու և մոտիվացված թեկնածուի, ով կմիանա բանկին որպես Վաճառքների մենեջեր, ստորև ներկայացված պարտականությունները կատարելու նպատակով։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բանկի իրավաբանական անձ հաճախորդների հետ աշխատավարձային նախագծի շրջանակներում աշխատանքների կազմակերպում, առանձնացված որոշակի ընկերությունների աշխատակիցների հետ աշխատանքների պատասխանատու,
Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին վաճառվող պրոդուկտների/բանկային ծառայությունների ծավալների ավելացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում,
Պոտենցիալ հաճախորդների համար վաճառքի վերաբերյալ շնորհանդեսների կազմակերպում,
Աշխատավարձային նախագծերի մոնիթորինգ,
Աշխատավարձային նախագծի շրջանակներում քարտերի պատվիրման պրոցեսի կազմակերպում , վերահսկողություն,
Աշխատավարձային նախագծի շրջանակներում պատվիրված քարտերի տրամադրման պրոցեսի կազմակերպում և իրականացում Բանկի տարածքից դուրս,
Խաչաձև վաճառքներ,
Վաճառքների նոր սխեմաների և գործիքների նախաձեռնում, կիրառում,
Վաճառքի ցուցանիշների ամփոփում և հաշվետվությունների ներկայացում:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Բարձրագույն կրթություն,
Բանկային համակարգում աշխատանքային փորձը կդիտվի առավելություն,
Բանկային գործունեության, բանկային պրոդուկտների և ծառայությունների իմացություն,
Բանկային օրենսդրության իմացություն,
Մարքեթինգի բավարար իմացություն,
MS Office ծրագրային փաթեթի լավ իմացություն, հատկապես PowerPoint,
Նախաձեռնողականություն և ինքնուրույնություն,
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի՝ լավ իմացություն,
Հաղորդակցման հմտություններ,
Կազմակերպչական հմտություններ,
Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ,
Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն,
Ճշտապահություն և պատասխանատվության զգացողություն։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Փորձաշրջանի բարեհաջող ավարտից հետո Բանկն իր աշխատակիցներին առաջարկում է արտոնությունների լայն փաթեթ, մասնավորապես, բժշկական ապահովագրություն, պարգևատրման ճկուն համակարգ, սպորտակումբների ծառայություններից օգտվելու կորպորատիվ փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ և այլն:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ԱյԴի Բանկը» հիմնադրվել է 1990թ.-ին «Անելիք Բանկ» անվանումով, իսկ 2018թ․ Հունիսի 4-ից Բանկը ներկայանում է «ԱյԴի Բանկ» անվանումով։ԱյԴի Բանկի առաքելություն է լինել առաջին ընտրության Բանկ հաճախորդների համար որպես լավագույն նորարար Բանկ` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։ Բանկի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք այցելել Բանկի պաշտոնական կայքը
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
Published 4 hours ago
Expires 1 month from now
5 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
idbank
Yerevan
Related job offers
-
Հաճախորդների մենեջեր/առաջատար մենեջեր, «Էրեբունի» մասնաճյուղ
idbank Yerevan -
B2B Account & Customer Success Manager
digitainsoftware Yerevan -
Partners Development Manager – Spanish Speaking
digitainsoftware Yerevan -
Commercial Director – Lead Revenue Growth
Globbing Erevan -
Վաճառքի մասնագետ
ART RESIDENCE LLC Erevan