B2B Sales & Business Development Contractor | RestoHub
Dinno Digital Solutions · Erevan
Job description
B2B վաճառքի և բիզնեսի զարգացման մասնագետՄեր մասին RestoHub-ը ռեստորանների, սրճարանների և հյուրընկալության այլ բիզնեսների կառավարման համակարգ է՝ Dinno-ի կողմից։ Մեկ հարթակում միավորում ենք սեղանների ամրագրումը, QR և առցանց պատվերները, վճարումները, հավատարմության ծրագիրը, խոհանոցը, պահեստը, անձնակազմը և ֆինանսները։ Մենք օգնում ենք ռեստորաններին վաճառել ավելի շատ ալիքներով, կրճատել կրկնվող աշխատանքը և տեսնել՝ որքան է իրականում վաստակում իրենց բիզնեսը։Փնտրում ենք նախաձեռնող մասնագետի, որը կներգրավի նոր հաճախորդներ և գործընկերներ, կզարգացնի գործող համագործակցությունները և կմասնակցի բիզնեսի նոր ուղղությունների բացահայտմանը, ներդրմանն ու զարգացմանը։Աշխատանքի նպատակը Նպաստել RestoHub-ի աճին՝ ընդլայնելով հաճախորդների բազան, ստեղծելով փոխշահավետ գործընկերություններ և բացահայտելով եկամտի նոր աղբյուրներ։Հիմնական պարտականություններըԳտնել և ներգրավել նոր հաճախորդներ՝ ռեստորաններ, սրճարաններ, բարեր, ցանցային և հյուրընկալության այլ բիզնեսներ։Կապ հաստատել սեփականատերերի և մենեջերների հետ, կազմակերպել հանդիպումներ և ներկայացնել RestoHub-ի հնարավորությունները, այդ թվում՝ դեմո։Ուսումնասիրել հաճախորդի բիզնես գործընթացները և առաջարկել նրա կարիքներին համապատասխան լուծումներ։Պատրաստել առաջարկներ, վարել բանակցություններ և համաձայնեցնել համագործակցության պայմանները։Համակարգել նոր հաճախորդների գործարկումը՝ աշխատելով թիմի հետ։Պահպանել և զարգացնել հարաբերությունները գործող հաճախորդների հետ, խթանել համակարգի ակտիվ օգտագործումն ու հաճախորդների պահպանումը։Գտնել և զարգացնել գործընկերություններ՝ մատակարարների, վճարային համակարգերի, առաքման ծառայությունների, ոլորտային միությունների և այլ կազմակերպությունների հետ։Ուսումնասիրել շուկան և մրցակիցներին, բացահայտել բիզնեսի նոր ուղղություններ և գնահատել դրանց զարգացման հնարավորությունները։Հաճախորդներից ստացված հետադարձ կապը փոխանցել արտադրանքի թիմին՝ նպաստելով RestoHub-ի զարգացմանը։Աշխատել նախապես սահմանված արդյունավետության հիմնական ցուցանիշներով (KPI)՝ ապահովելով նոր հաճախորդների ներգրավման, վաճառքի աճի և նոր ուղղությունների զարգացման համաձայնեցված թիրախների կատարումը։Պարբերաբար ներկայացնել կատարված աշխատանքի արդյունքները և զարգացման առաջարկները։Ինչ ենք ակնկալումԱռնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ B2B վաճառքի, գործընկերային հարաբերությունների կամ բիզնեսի զարգացման ոլորտում։Նոր հաճախորդներ ինքնուրույն գտնելու, ներգրավելու և գործարքներ փակելու փորձ։Հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն՝ գործարար նամակագրություն և հանդիպումներ վարելու համար։Բանակցություններ վարելու, պրոդուկտը ներկայացնելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու հմտություններ։Հաճախորդի կարիքները հասկանալու և դրանք համապատասխան լուծումների առաջարկելու կարողություն։Նոր բիզնես հնարավորություններ նկատելու և գաղափարը գործնական քայլերի վերածելու նախաձեռնողականություն։Կազմակերպվածություն, հետևողականություն և պայմանավորվածությունները ժամանակին կատարելու պատասխանատվություն։Սահմանված նպատակներով և չափելի արդյունքներով աշխատելու պատրաստակամություն։Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն։Առավելություն կլինիՀյուրընկալության, ռեստորանային բիզնեսի կամ SaaS / տեխնոլոգիական լուծումների վաճառքի ոլորտում աշխատանքի փորձ։Ռեստորանների սեփականատերերի, մենեջերների և ոլորտի համայնքի հետ ձևավորված կապեր։POS, ամրագրման, առաքման կամ բիզնեսի կառավարման համակարգերի վաճառքի կամ ներդրման փորձ։Նոր ծառայությունների կամ բիզնես ուղղությունների գործարկման փորձ։CRM համակարգերով աշխատելու և վաճառքի ձագարը կառավարելու փորձ։Ինչպես է գնահատվելու աշխատանքը Աշխատանքը գնահատվելու է նախապես համաձայնեցված KPI-ներով՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների․Նոր հաճախորդների ներգրավում և նրանց հաջող գործարկում։Վաճառքի և ամսական կրկնվող եկամտի աճ։Գործող հաճախորդների պահպանում և համագործակցության ընդլայնում։Գործընկերային ծրագրերի մեկնարկ և դրանց միջոցով ներգրավված հաճախորդներ։Նոր ուղղությունների և առաջարկների ներդրում ու դրանց չափելի արդյունքներ։
Questions fréquentes
Why are you reporting this job?
Explore further
Salaries, guides and searches in Armenia.
Salaries by job title
Apply in 30 seconds
Enter your email to apply. An account will be created automatically.
By continuing, you accept our terms of use.
Already have an account? Login
A question about this job?
Ask it here: you will get the full job summary by e-mail, right away.
Published 2 days ago
Expires 1 month from now
9 views · 0 interested
Boost your chances
Upload your CV — we will match you with relevant openings.
Analyzing your CV...
Dinno Digital Solutions
Erevan